19 մլրդ 402 մլն դրամ վարկ` Ղարաբաղին

28/11/2006

ՀՀ կառավարությունը 2007թ. ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկի չափը սահմանել է 19 մլրդ 402 մլն դրամ, որը կազմում է ՀՀ պետբյուջեի 4.4 տոկոսը: Քաշաթաղի բյուջեն ընդգրկված չէ այդ գումարում, ուստի որոշ չափով՝ շուրջ 2 մլրդ-ից ավելի դրամով վարկի չափը կավելանա: Այս մասին ԼՂՀ-ում «168 Ժամի» թղթակցին ասել է ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը: