ԼՂՀ պետական բյուջեի սեփական եկամուտները 2006թ. կազմել են 9 մլրդ 387.1 մլն դրամ, ինչը 3.6%-ով գերազանցել է սահմանված ծրագիրը: Հարկային եկամուտները գերակատարվել են բոլոր հարկատեսակների գծով (բացի ակցիզային հարկից), իսկ 2005թ. համեմատ` նշված մուտքերն աճել են 53 %-ով: ԼՂՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 25 մլրդ 991.4 մլն դրամ, որոնք ապահովել են հաստատված ծրագրի 95%-ը: 2006թ. ընթացքում ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 25 մլրդ 991.4 մլն դրամի ծախսեր: