Իջեւանի շրջանի Ռեւազլու գյուղը ժամանակին վերանվանել են Դիտավան՝ նկատի ունենալով բարձրադիր դիրքը։ Այստեղից երեւում են հարակից բոլոր բնակավայրերը։ Շատ պարզ երեւում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանը, որտեղից պատերազմի տարիներին պարբերաբար հրետակոծվել է գյուղը։ Դիտավանը մեկն է սահմանամերձ այն գյուղերից, որոնք ներառված են գյուղական աղքատության հաղթահարման ծրագրում։ Երբեմնի հարուստ ու շեն գյուղն այսօր ծայրահեղ աղքատության մեջ է։ …
կարդալ ավելին– Պարոն Մելքումյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար։ – Ղարաբաղյան շարժումը հենց կոմունիստներն են սկսել, եւ նրանք էլ պետք է այն հասցնեն իր տրամաբանական ավարտին: 1980-ական թվականների վերջին, բացի կոմունիստականից, չկար ուրիշ կուսակցություն, …
կարդալ ավելին– Պարոն Ավանեսյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար։ – Կարծում եմ, դա ոչ մի կապ չունի նախագահի թեկնածուների առաջադրման հետ։ Տեսնելով, որ մեր ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, որ անարդարություն շատ կա, եւ …
կարդալ ավելին– Պարոն Սահակյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվել եք եւ՛ դուք, եւ՛ Մասիս Մայիլյանը։ – Թեկնածություն առաջադրել են քաղաքացի Մայիլյանն ու Սահակյանը։ Դա անձնական որոշում է, եւ մեր պատկանելությունը նույն պետական համակարգին չէր կարող խոչընդոտ կամ առավելություն լինել, ինչպես նաեւ` պետական համակարգն իրավազոր չէր որեւէ կերպ միջամտել մեր …
կարդալ ավելին– Պարոն Մայիլյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից ԼՂՀ նախագահի ընտրություններին առաջադրվել եք եւ՛ դուք, եւ՛ Բակո Սահակյանը։ – Նրանով, որ պետական համակարգում կան բավականին թվով մարդիկ, ովքեր ինձ հետ համակարծիք են, որ երկրում լուրջ եւ արմատական բարեփոխումների կարիք կա: Նույն այդ համակարգում կան նաեւ պահպանողական մարդիկ եւ ուժեր, որոնք գտնում են, …
կարդալ ավելինՂարաբաղում, ինչպես հայտնի է, հունիսի 20-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, եւ հենց առաջին իսկ օրվանից սկսվել են թեկնածուների հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերում։ Առաջին օրը բոլոր 5 թեկնածուներին հնարավորություն է տրվել անվճար հիմունքներով հանդես գալ Արցախի հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ 5 թեկնածուներից միայն երեքն են ելույթով հանդես եկել` Մասիս Մայիլյանը, Վանյա Ավանեսյանը եւ Հրանտ Մելքումյանը, իսկ …
կարդալ ավելին«Աշխարհի սկիզբն այստեղից է սկսվում, բայց երկրագնդից այսքան դուրս ենք»,- երկու մատներով մի փոքր տարածություն ցույց տալով` ասում է հիմնաշենցի Յուրան: Ես Յուրային այլեւս չէի լսում, նա արդեն կես ժամ առանց դադարի խոսում էր ու կարծես ուզում էր Երեւանից իրենց հեռավոր գյուղում հայտնվածներիս միանգամից պատմել ամեն ինչ: Ինը տարվա մենության, լքվածության, մտածմունքների մասին: Նա խմում …
կարդալ ավելինՇալուան Քաշաթաղի շրջանի այն քիչ գյուղերից է, որտեղ ադրբեջանցիները մինչեւ վերջ չէին հասցրել ավերել հայկական եկեղեցին: Շալուան նույնանուն գետի անունից է, որի ափին էլ տեղակայված է գյուղը: Գյուղի կենտրոնում եկեղեցին է, որի մուտքի մոտ գյուղացիները մերձակայքից հավաքել են կիսաջարդված խաչքարերը, եկեղեցու պատերից պոկված քարերը: Եկեղեցու քարերով ադրբեջանցիներն իրենց տների եւ գոմերի հիմքերն են սարքել, շարել …
կարդալ ավելինՀունիսի 20-ին մեկնարկեց ԼՂՀ նախագահական ընտրությունների քարոզչությունը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն օրն առավոտյան հրավիրեց հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց եւ հաստատվեց ԼՂՀ նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, որից հետո վիճակահանության արդյունքներով սահմանվեց նաեւ եթերի տրամադրման ժամանակացույցը եւ հերթականությունը: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, քարոզչության առաջին եւ …
կարդալ ավելինԱզատագրված տարածքների վերաբնակեցման հարցը միշտ էլ կարեւոր է եղել, սակայն ժամանակին այդ հարցին առավել շատ լրջություն եւ ուշադրություն չի տրվել: Ղարաբաղում գործող «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Գեւորգյանը գտնում է, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելուց հետո պետք է անցնեինք ազատագրված տարածքների յուրացմանը, ինչը պետք էր իրականացնել հենց այդ տարածքների վերաբնակեցմամբ: Նա ափսոսանքով է նշում, …
կարդալ ավելինՀունիսի 14-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ԼՂՀ նախագահի բոլոր 5 թեկնածուներին` ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանին, ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանին, ԱրՊՀ դասախոս Վանյա Ավանեսյանին եւ ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին: Նույն օրը, աշխատանքային օրվա վերջին, նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանը դիմում է ներկայացրել ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ինքնաբացարկ հայտարարելու մասին, …
կարդալ ավելինՀուլիսի 19-ին նախատեսված են ԼՂՀ նախագահական ընտրությունները: Առայժմ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է նախագահի թեկնածուների փաստաթղթերը եւ դեռեւս որեւէ թեկնածուի չի գրանցել, քանի որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են ծանոթացել թեկնածուների փաստաթղթերին: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, թեկնածուներին կգրանցեն մոտակա երկու օրերի ընթացքում: Իսկ այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախապատրաստվել ընտրություններին. …
կարդալ ավելինՔաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի Երիտասարդական կենտրոնը գյուղի պատանիների համար փոխարինում է եւ՛ կինոթատրոնին, եւ՛ թատրոնին, եւ՛ սրճարանին, եւ՛ դիսկոտեկին, մի խոսքով՝ «…այն ամենին, ինչ անհրաժեշտ է երիտասարդությանը»,- ասում են գյուղի պատանիները: Կենտրոնը ստեղծվել է 2003թ. «Մոնթե Մելքոնյան» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ կոչվում է Սմբատ Թաթոսյանի անվամբ: Սմբատ Թաթոսյանը եղել է Քարեգահի նախկին գյուղապետը, գյուղի …
կարդալ ավելինԼՂՀ նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 30-ին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 19-ը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում դեռ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չեն գրանցել: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, դեռ ուսումնասիրվում են թեկնածուների համապատասխան փաստաթղթերը: Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար առայժմ ԿԸՀ են դիմել տեղական երկու կազմակերպություններ, իսկ ընտրությունները լուսաբանելու հայտ են ներկայացրել …
կարդալ ավելինԱզատագրված տարածքների մասին վերջերս ավելի հաճախակի են սկսել խոսել Ղարաբաղում: Դա սկսվեց այն ժամանակ, երբ որոշ ԶԼՄ-ներ սկսեցին քննարկումները` ազատագրված տարածքների վերաբերյալ: Դրան հաջորդեց Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, թե «օկուպացված» տարածքներ չունենք, եւ, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ: Իսկ ի՞նչ են մտածում ազատագրված տարածքների մասին ԼՂՀ նախագահի երկու թեկնածուները: Նախագահի թեկնածու, …
կարդալ ավելինՓոքրիկ Գեւորգն ու Էլյան ունեն ընդամենը երկու գիրք՝ «Սուտասանը» հայկական ժողովրդական հեքիաթը եւ անատոմիայի դասագիրքը: Ունեն նաեւ մի տիկնիկ՝ կոտրված ձեռքերով: Հեքիաթը «Վերջին զանգին» նրանց նվիրել են տասներորդ դասարանցիները հարեւան գյուղում, իսկ թե ինչպես է անատոմիայի դասագիրքն իրենց տանը հայտնվել, ոչ մեկն արդեն չի հիշում: Հեքիաթը երեխաներին առանձնապես չի հետաքրքրում. ըստ իրենց՝ «այնտեղ միայն ձանձրալի …
կարդալ ավելինԲերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանն ասում է, որ իր հիվանդանոցում աշխատող բժիշկները, բացի իրենց հիմնական գործառույթից, հաճախ ստիպված են նաեւ գուշակի դեր կատարել: «Հատկապես հղի կանանց դեպքում,- ասում է նա: -Մենք մանրակրկիտ զննում ենք կնոջը հղիության ընթացքում ու փորձում ենք գուշակել՝ արդյոք մեր պայմանները կբավարարե՞ն նրան օգնություն ցուցաբերելու համար, թե՞ ստիպված կլինենք Ստեփանակերտ տեղափոխել, …
կարդալ ավելինՌուզաննա եւ Էլեոնորա քույրերը սովորում են տարրական դասարանում: Ռուզաննան ասում է, որ դպրոցում ձանձրալի է, եւ դասերից հետո իրենք միշտ գալիս են իրենց մանկապարտեզը: «Մեկ-մեկ էլ դասերից ենք փախչում, գալիս այստեղ»,- շշնջում է նա: Հադրութի Առաքել գյուղի «Բողբոջ» մանկապարտեզը երկրորդ տուն է ոչ միայն այս քույրերի եւ այլ երեխաների, այլեւ շատ ծնողների համար, ովքեր հաճախ …
կարդալ ավելինՏասնհինգ երեխաների մորը` Էմիլիային, երբ հարցնում եմ` հիշո՞ւմ է բոլոր երեխաների անունները, ծիծաղելով պատասխանում է. «Մի քիչ խառնում եմ, երեքի-չորսի անունները տալիս եմ, մինչեւ տեղն եմ բերում, թե ով է»: Էմիլիան տասնհինգերորդ երեխային` Արցախին, ծննդաբերել է Քաշաթաղում` Բերձորի հիվանդանոցում: «Պատերազմից հետո` 1996-ին, Ղարաբաղի Հադրութի շրջանում մասնակցել եմ վերականգնողական աշխատանքներին: Դուրս եկան էս տարածքները: Երեք ամսից …
կարդալ ավելինԱյս տարվա մարտի 12-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էռնեստ Ղեւոնդյանը: Ինչպես «Հետքը» տեղեկացրել էր, վերջին երեք տարիների ընթացքում շրջանում մեծ թափ է ստացել արտագաղթը, եւ բնակչության թիվը կտրուկ նվազել է: Քաշաթաղի շրջանը ներառում է Ադրբեջանի նախկին երեք շրջանները` Լաչին, Զանգելան, Ղուբաթլի: Այսօր Ղարաբաղի բանակը վերահսկում է Ադրբեջանի նախկին յոթ շրջաններ: Պատմական Հայաստանի …
կարդալ ավելին