Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ պատճառը քաղաքացիների կողմից նետված ծխախոտի չմարված մնացորդներն են կամ բոստաններում չոր խոտածածկույթի այրումը հենց հողատերերի կողմից, ինչի հետեւանքով կրակը դուրս է եկել վերահսկումից եւ վերածվել հրդեհի:
կարդալ ավելինԱրագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում են իբրեւ «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի անտառտնտեսության մասնաճյուղ: Իր հաշվեկշռում մասնաճյուղը 13.445 հեկտար տարածք ունի, որից անտառածածկ է 8480-ը: Եվ որպեսզի եղածը պահպանվի ու հարստացվի, անտառներում մշտապես համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Մարզպետարանի …
կարդալ ավելինՍտեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: Նրա հավաստմամբ, հին շենքն ամբողջությամբ կպահպանվի, եւ այնտեղ տեղակայված կլինի զբոսաշրջության զարգացման գործակալությունը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Շենքը կունենա նաեւ ցուցասրահներ եւ զբոսաշրջության համար անհրաժեշտ հաստատություններ: «Karabakhopen»-ի փոխանցմամբ` կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են հիմնականում …
կարդալ ավելինԹալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։ Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ընդհանուր թիվը վերջին տվյալներով կազմում է մոտ 5600 մարդ։ Այսօր թալինցու թիվ մեկ խնդիրը երիտասարդներին աշխատատեղերով ապահովելն է։ Երիտասարդների կեսից ավելին սովորում են Երեւանի բուհերում։ Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը՝ վերադառնալով ծննդավայր` …
կարդալ ավելինՄարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ու Մարտունու շրջանը: Հանրապետությունը զրկվել է էլեկտրականությունից: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում այրվել են 2 տուն: Շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է շտաբ, որը …
կարդալ ավելինՋավախքի դպրոցները միշտ էլ լուրջ պրոբլեմներ են ունեցել: Այստեղ կրթության լեզուն հիմնականում հայերենն է, իսկ վրաց լեզուն, որպես հանրապետության լեզու, անցնում են շաբաթական երեք դասաժամ: «Միխայիլ Սահակաշվիլու նախագահության սկզբնական շրջանում լուրեր տարածվեցին, թե հայկական դպրոցները պետք է վրացականացվեն, այժմ այդ հայտարարությունները ոչ միայն չիրականացան, այլեւ վերացան»,- ասաց դպրոցի փոխտնօրեն Նարինե Ղազարյանը: Ի տարբերություն տնօրենների` ուսուցիչներին, …
կարդալ ավելինՎրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը փետրվարի 27-ին մի քանի օրով այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այս մասին հաղորդում է «Ա-ԻՆՖՈ» գործակալությունը: Նա Սամցխե-Ջավախք տարածաշրջանի փոխնահանգապետ Սամվել Օվեյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Ախալցխայի հայ բնակչության հետ եւ նաեւ հետաքրքրվել նրանց խնդիրներով: Նույն օրը Վրաստանի առաջին տիկինը այցելել է Ախալցխայի «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, հանդիպել տեղի քահանա Տեր Մանուկ …
կարդալ ավելինԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման համար, ֆինանսական մուտքերի հիմնավորվածություն: Կա տարիքային սահմանափակում, քանի որ վարկառուն մինչեւ կենսաթոշակի անցնելը վարկը պիտի մարի: Բնակարանի ձեռք բերման համար տրամադրվում է մինչեւ 25 մլն դրամ, վերանորոգման համար` 3 մլն, …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ գյուղը Երեւանից 150 կմ է հեռու, իսկ մարզկենտրոն Գավառից` 51 կմ։ Ներկայումս գյուղն ունի 3120 բնակիչ, որոնցից, սակայն, միայն 180-ն ունեն մշտական աշխատանք։ Արծվանիստում մարդիկ գոյատեւում են ձկնորսությամբ եւ հողագործությամբ, սակայն վերջին մի քանի տարիներին շատերը սկսել են արտագնա աշխատանքի մեկնել։ Իսկ վարելահողերի մեծ մասն անմշակ է մնում։ Պատճառն այն …
կարդալ ավելինԵրեկ ալբանական եւ սերբական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Կոսովոյի ղեկավարությունը մտադիր է Սերբիայից երկրամասի անկախությունը հռչակել փետրվարի 17-ին կամ 18-ին: Սակայն Սերբիայի կառավարությունը երեկ նախապես չեղյալ է հայտարարել Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումը: Կառավարության հայտարարությունում ասված է. «Սույնով չեղյալ են հայտարարվում Կոսովոյի ժամանակավոր կառավարության ակտերը եւ գործողությունները, որոնք միակողմանիորեն անկախություն են հռչակում, որովհետեւ դրանք խախտում …
կարդալ ավելինԱրարատի մարզի Վերին Դվին ասորական գյուղում օրը սովորական չէր: Չնայած սառնամանիքին՝ Մշակույթի տան առաջ հավաքվածների թիվն անընդհատ մեծանում էր՝ կենսաթոշակ էին բաժանում: Փոստի բաժանմունքում մեծ հերթ էր գոյացել: Վերին Դվինի բնակիչ Թելման Աբրահամովը դեռ չէր ստացել իր թոշակը, դրսում էր սպասում իր հերթին: Գիտեր, որ կենսաթոշակներն այս ամսվանից բարձրացրել են, եւ ուրախությամբ էր նշում, որ …
կարդալ ավելին«Ա1+»-ի փոխանցմամբ` Մարտունի քաղաքի Հանրային ընդունարանը, որը հակակոռուպցիոն ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ամփոփել է արդյունքները: Պարզվել է, որ քաղաքի ամենակոռումպացված կառույցները Նոտարական գրասենյակն ու «Փարոսն» են: Վերջին մեկ տարվա ընթացքում «Փարոս» համակարգում գրանցվել է կոռուպցիայի մոտ 70 դեպք, որից կանխվել է միայն 32-ը, իսկ Նոտարական գրասենյակում` մոտ 50 դեպք, որից կանխվել է 20-ը: «Նոտարական …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Պարույր Սեւակ փողոցի բնակիչներն ամեն օր վեճ ու կռվի մեջ են՝ արդեն 15 տարի: Պատճառը բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող կիսակառույց մանկապարտեզի բակում առաջացած աղբանոցն է: Մոտակա տների բնակիչներն արգելում են աղբը թափել կիսակառույցի բակում, իսկ մյուս բնակիչներն էլ բողոքում են, թե աղբը թափելու այլ հարմար վայր չկա: Նրանք նշում են, որ …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ 2 շենքի նկուղն, արդեն ութ ամիս է, լցված է կոյուղաջրերով: Շենքում ապրող 16 ընտանիքները բողոքում են ոչ միայն խոնավությունից ու հակասանիտարական վիճակից, այլեւ սարսափով սպասում են, որ նորակառույց շենքը շուտով վթարային կդառնա: «Ախր նորակառույց շենք ա, բա ափսոս չէ՞, որ էդ ջրերի պատճառով վթարային դառնա: Բա էն ժամանակ ի՞նչ …
կարդալ ավելինՇուշիի մշակութային օջախներին տեղում ծանոթանալու նպատակով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի եւ մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ երեկ այցելել է Շուշի: Նախնական պայմանավորվածության համաձայն` Շուշիի Վարանդա, Գարեգին Նժդեհ եւ Ալեք Մանուկյան փողոցներում գտնվող կիսավեր շենքերը կվերանորոգվեն եւ կշահագործվեն: Քաղաքի պատմական տեսքը պահպանելու առումով Բ. Սահակյանը կարեւորել է վերակառուցման համար շինանյութի ճիշտ ընտրությունը, մասնավորապես` …
կարդալ ավելինԼՂՀ իշխանություններն այսօր՝ որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր-Բաշիրի շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ըստ ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի` Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:35-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, Բաշ-Բարվենդ գյուղի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների …
կարդալ ավելին«Դիլիջանի թունել` ռիսկային գոտի» վերնագրով մեր հրապարակմանը մի քանի օր անց արձագանքեց «Դիլիջանի ավտոճանապարհային թունելի» պետ Ռաֆայել Գրիգորյանը: Բնավ էլ նպատակ չունենալով թերագնահատել թունելը սպասարկող անձնակազմի կատարած դժվարին աշխատանքը, հոդվածում անդրադարձել էինք թունելում տեղակայված լուսավորության եւ օդափոխության համակարգերին: Խմբագրություն ահազանգած քաղաքացին ասել էր, որ Դիլիջանի թունելում` կապված գազերի արտանետումների հետ, բավականին ռիսկային իրավիճակ է ստեղծվել: …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Մարգարա, Վարդանաշեն, Արազատ, Արգավանդ եւ մի շարք այլ գյուղեր իրար հետ կապող պետական նշանակության կամրջի 75-80%-ը փուլ գալու եզրին է: Արմավիրցիների խոսքերով, կամրջի միայն 15%-ի հաշվին են բնակիչները փորձում երթեւեկել, ինչը շատ վտանգավոր է: Բնակիչների խոսքերով, եթե արդեն մեկ ամիս շարունակվող այս իրավիճակը չփոխվի, ապա այդ գյուղերի հողերը շուտով անմշակ կդառնան, քանի որ …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղը նման է փոքրիկ դրախտի: Իսկ երբ գյուղով շրջում ես, առաջին հերթին աչքի է ընկնում նոր դպրոցը` գունեղ, գեղեցիկ եւ չափազանց մաքուր: Անկեղծ ասած, նման դպրոց Երեւանում չեմ տեսել: 350 աշակերտի համար նախատեսված դպրոցն ունի մեծ սպորտային դահլիճ, լողավազան, թենիսի կորտ եւ նույնիսկ՝ պատկերասրահ: Այն ճաշակով կահավորված է, ունի անհրաժեշտ …
կարդալ ավելին2008թ. հունվարի 13-ին ԼՂՀ երկու ընտրատարածքներում կայանալու են ԼՂՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ: Դրանցից մեկը տեղի կունենա Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից մինչ ԼՂՀ վարչապետ նշանակվելը պատգամավոր էր ընտրվել Արա Հարությունյանը: Այս ընտրատարածքում ընտրությունների հանդեպ որոշակի հետաքրքրություն կարող է առաջանալ այն պատճառով, որ ամենայն հավանականությամբ այդտեղ, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ կառաջադրվի ԼՂՀ նախագահի ընտրություններում …
կարդալ ավելին