Անկախության կիրակի

18/02/2008

Երեկ ալբանական եւ սերբական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Կոսովոյի ղեկավարությունը մտադիր է Սերբիայից երկրամասի անկախությունը հռչակել փետրվարի 17-ին կամ 18-ին: Սակայն Սերբիայի կառավարությունը երեկ նախապես չեղյալ է հայտարարել Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումը: Կառավարության հայտարարությունում ասված է. «Սույնով չեղյալ են հայտարարվում Կոսովոյի ժամանակավոր կառավարության ակտերը եւ գործողությունները, որոնք միակողմանիորեն անկախություն են հռչակում, որովհետեւ դրանք խախտում են Սերբիայի հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ վաղը Կոսովոն անկախություն կհռչակի: