20-ից ավելի հրդեհներ

28/03/2008

Լոռու մարզի բնակավայրերի կանաչ գոտիներում եւ բոստանային տարածքներում մարտի առաջին տասնօրյակում գրանցվել է խոտածածկույթի 20-ից ավելի հրդեհի դեպք: Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Վաչագան Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ պատճառը քաղաքացիների կողմից նետված ծխախոտի չմարված մնացորդներն են կամ բոստաններում չոր խոտածածկույթի այրումը հենց հողատերերի կողմից, ինչի հետեւանքով կրակը դուրս է եկել վերահսկումից եւ վերածվել հրդեհի: