մարզեր

«Գյումրիում արձանիկներ կառուցելով մարդկանց չես կերակրի»,- ասում է ուսանողների մայրը

01.11.2007

Միայնակ մայր Նաիրայի երկու երեխաներն այս տարի փայլուն գնահատականներով ընդունվել են ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ: Երկուսն էլ չափազանց դաստիարակված, խելացի եւ աշխատասեր երիտասարդներ են: Գյումրեցի են եւ համալսարան ընդունվելուն պես տեղափոխվել են Զեյթունի ուսանողական հանրակացարանում ժամանակավորապես ապրելու: Թե ինչ գնով են այս ուսանողներն ուսում ստանում՝ դժվար է նկարագրել: Ամեն օր ոտքով հանրակացարանից գնում են դասի եւ …

կարդալ ավելին

Գյումրեցի Ավոն հրաշքներ է գործում

24.10.2007

Վերջին ժամանակներս մեծ աղմուկ է բարձրացել գյումրեցի Ավոյի կատարած «բժշկությունների» շուրջ: Շատերն են խոսում, որ 27-ամյա երիտասարդը հրաշքներ է գործում, մեծ թվով անբուժելի հիվանդություններ է բուժում եւ դա անում է անշահախնդիր ձեւով: Շատերի բջջային հեռախոսներում ձայնագրված պատկերը, որտեղ ամպերից գոյանում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ձեռքից ձեռք է փոխանցվում, եւ ասում են, որ այդ զարմանալի երեւույթն …

կարդալ ավելին

«Ո՞նց են մարդիկ գալիս աշխատանքի, երբ աշխատավարձ չեն ստանում»

28.09.2007

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին Ալավերդիում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքների համայնքապետերի հետ: Խորհրդակցության օրակարգն ընդգրկում էր սեպտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների եկամուտների մուտքերի հավաքագրման, աշխատավարձի պարտքերի եւ խոզերի ժանտախտի հետ կապված հարցեր: Մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սեւակ Հովհաննիսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքների բյուջեների եկամուտների մուտքերի հավաքագրման գործում ստեղծված ծանր …

կարդալ ավելին

Հայերը հեռանում են Ջավախքից

20.09.2007

– Պապաս խոփանու քա` ինձի վելո տի գնե, ինի մեծ վելոներեն: – Իմ պապաս ա քա` ինձի մոթո տի գնե: Մենք պատահաբար ունկնդիր եղանք Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի 5 տարեկան երկու տղաների խոսակցությանը: Նրանցից մեկը` Գոռը, իր մայրիկի հետ կարտոֆիլ էր հավաքում եւ միաժամանակ զրուցում ցանկապատից այն կողմ գտնվող իր հասակակից Աղվանի հետ: Ինչպես հետո …

կարդալ ավելին

Փոփոխություններ ԼՂՀ-ում

14.09.2007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սակայն ԼՂՀ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նույն օրը Բ.Սահակյանը հրամանագիր է ստորագրել նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Բաբուրյանին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Իսկ նրա մեկ այլ հրամանագրով` …

կարդալ ավելին

Դեռեւս հրդեհավտանգ իրավիճակ է

06.09.2007

Սյունիքում շարունակում է պահպանվել հրդեհավտանգ իրավիճակը: Դրան նպաստում են սեպտեմբեր ամսվան ոչ բնորոշ օդի բարձր ջերմաստիճանը եւ տեղումների բացակայությունը: Միայն ընթացիկ ամսվա անցած 5 օրերին Սյունիքում արձանագրվել է հրդեհի 5 դեպք: Սեպտեմբերի 2-ին Կապան քաղաքի Վաչագան թաղամասում հրդեհվել է առանձնատան տանիք եւ 60 հակ խոտ: Մարզում հրդեհի միանգամից 4 դեպք է արձանագրվել սեպտեմբերի 3-ին, որից …

կարդալ ավելին

Չինաստանի համը Ղարաբաղում

06.09.2007

Խուան Ջյուի Սանը, Խուան Գոն եւ Խուան Քայ Թին միակ չինացիներն են, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ ապրում են Լեռնային Ղարաբաղում: Սակայն Ղարաբաղում տեղացիները նրանց «կնքել» են այնպիսի անուններով, որոնք ավելի դյուրին են հիշվում. Խուան Ջյուի Սանը դարձել է Ջիվան, Խուան Գոն Չոն` Գուրգեն, իսկ Խուան Քայ Թին` Աննա: Միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ում բնակվողների գերակշռող …

կարդալ ավելին

Ջիլիզան Հայաստանի ամենամեկուսացված գյուղն է

06.09.2007

Վրաստանի հետ սահմանագծին գտնվող Ջիլիզա գյուղի մեկուսացումն ավելի սրվեց վերջին ամիսներին, երբ հայ եւ վրացի սահմանապահներն արգելեցին հատել սահմանը երկու կողմերում ապրող բնակիչներին: Սահմանից այն կողմ հայկական 7 գյուղ կա: Եվ այս գյուղերի բնակիչներն ազգակցական կապեր ունեն Ջիլիզայի բնակիչների հետ: «36 թոռ ունեմ, 13 ծոռ: Աղջիկս Ախքյորփի գյուղում է, գալիս են սահման, չեն թողնում էս …

կարդալ ավելին

Հողեր են առնում

02.09.2007

Դիլիջանը բիզնես կենտրոն դարձնելու` ՀՀ վարչապետի առաջարկը գործարար աշխարհն ընկալել է բառացիորեն: Դիլիջանի բնակիչների պատմելով, վերջերս այնտեղ սկսել են հայտնվել երեւելի պետհամարանիշերով «Ջիպ» ավտոմեքենաներ: Լուրեր են շրջանառվում, որ վերջիններս Դիլիջան են ժամանում հողատարածքներ գնելու նպատակով, ինչն էլ անհանգստացրել է տեղի բնակիչներին: Բանն այն է, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում են գտնվում այնպիսի տարածքներ, որտեղ 1992-ից ի …

կարդալ ավելին

Սիրում են սրտանց, ատում են անկեղծ

01.09.2007

Լոռեցիներին հենց այսպես է բնութագրել այս հողի ու ջրի ծնունդ Հովհաննես Թումանյանը: Անկեղծ ատելության մասին հիշատակումը մերօրյա Լոռիում ունենում է դրամատիկ ավարտ: «Եթե մարդու ինքնասիրությունը վիրավորվում է, ապա նա իր դիմացինին երբեք չի քծնում` վրիժառության համար սպասելով պատեհ ժամին: Լոռեցին իր ատելությունը երբեք չի թաքցնում»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Ալբերտ պապը, ով Օձուն գյուղում …

կարդալ ավելին

«Միամիտ» լոռեցիներ

01.09.2007

Լոռու մարզում մարդկանց խոսքուզրույցի հիմնական թեման տեղում մեծ թափ առած խոզերի ժանտախտն է ու Լոռու դատախազի սպանության վարկածների քննարկումը: Երկրորդ թեմայի` դատախազի սպանության վերաբերյալ մարդիկ խուսափում են օտարների մոտ բարձրաձայն դատողություններ անել եւ սպասում են պաշտոնական վարկածի հրապարակմանը: Իսկ ահա մարզի բնակչությունը բավականին վրդովված է խոսում Լոռու տարածաշրջանում ժանտախտ հայտնաբերածների հասցեին: Մարդիկ համակարծիք չեն, որ …

կարդալ ավելին

Օձունի եկեղեցի

01.09.2007

Օձունի եկեղեցին համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է ներկայիս եկեղեցու խորանի տակ: Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել …

կարդալ ավելին

Մադանի վերջին հույները

01.09.2007

Ալավերդի քաղաքից 5 կմ հեռավորությամբ գտնվող Մադան թաղամասը մինչեւ 90-ականների սկիզբը միայն հունաբնակ էր` ապրում էին 800 հույներ: Այսօր գյուղում մնացել են 24 հույն, հիմնականում՝ ծերեր: Հայաստանում հույները հայտնվել են 17-րդ դարի երկրորդ կեսերից: 1763-ին հույների մոտ 800 ընտանիք Թուրքիայից` Գյումուշխանայից, տեղափոխվել է Լոռու մարզի Ախթալայի տարածք: 1763-ին նրանք կառուցել են Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770-ին` …

կարդալ ավելին

Ջերմուկը կդառնա կուրորտային քաղաք

24.08.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք այցելությունից հետո հայտարարել էր, որ Ջերմուկում խոշոր ներդրումներ են կատարվելու, եւ քաղաքն առաջիկայում դառնալու է Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը: Վարչապետը նաեւ տեղեկացրել էր, որ Ջերմուկում ճոպանուղի կառուցելու ծրագիր կա, ինչին հաջորդել էր մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե վերոնշյալ հայտարարությունը Ջերմուկի բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել: …

կարդալ ավելին

Կովերը` քաղաքականության զոհ

19.07.2007

2006թ. մայիսի 12-ին Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղը հոսանքազրկվեց: Այդ օրը գիհուտցի Վահրամ Մանվելյանի երկու կովերը սատկեցին գյուղի վերեւի հատվածով անցնող բարձրավոլտ հոսանքի լարերի կտրվելուց: «Դե, ամեն առավոտ կովերը հանում ենք, մեր գյուղի տարածքը էստեղ է, իրիկունը գնում, բերում էի: էդ իրիկունը գնում եմ կովերը բերելու, տեսնում եմ` բարձրավոլտերը ընկել են ու երկու կովերը ցրիվ են …

կարդալ ավելին

Նոր Շահումյան

19.07.2007

1993 թ. ապրիլի 3-ին հայկական զորամիավորումներն ազատագրեցին Քարվաճառի (նախկին Քելբաջար) շրջանը: Հաշվի առնելով, որ այստեղ տեղափոխվել են Շահումյանի շրջանից բռնի տեղահանվածները` ԼՂՀ կառավարությունը շրջանը վերանվանել է Նոր Շահումյան, որի կենտրոնը Քարվաճառ քաղաքն է: Նոր Շահումյանի շրջանը 1936 քառ. կմ է, այն տարածքով ամենամեծն է ազատագրված շրջաններից: Հայ իշխանների նախկին նստավայրը Նոր Շահումյանի (Քելբաջարի) շրջանի Ծար …

կարդալ ավելին

Ղարաբաղում տիրում է ԿԳԲ-ական մթնոլորտ

15.07.2007

ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանն ավարտել է իր նախընտրական հանդիպումները հանրապետության տարբեր շրջաններում: Այժմ թեկնածուն հանդիպումներ է անցկացնում մայրաքաղաքում: Երեկ նրա հերթական հանդիպումն առողջապահության համակարգի աշխատողների հետ էր: Սահակյանը ներկայացնելով իր ծրագրային դրույթները՝ փաստեց, որ ծրագիրը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի: Ինչպես միշտ` այս անգամ էլ Բակո Սահակյանի հանդիպումները մարդաշատ էին, թեեւ ասում են նաեւ, որ …

կարդալ ավելին

Վերաբնակեցումը համայն հայության խնդիրն է

15.07.2007

– ԼՂՀ կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ծրագիր կա՞: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ, թե այս տարվա ընթացքում շրջաններում վերաբնակեցման ինչպիսի աշխատանքներ են կատարվել եւ կատարվելու: – ԼՂՀ-ում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով փախստականների վերաբնակեցումը ԼՂՀ տարածքում սկսվել է 1992-ից` Շուշիի ազատագրումից անմիջապես հետո: Վերաբնակեցման բնագավառը ԼՂՀ կառավարության կողմից կարգավորվել է կառավարության` մեկ տասնյակի հասնող …

կարդալ ավելին

Անասունների համաճարակ Լոռիում

10.07.2007

Լոռու մարզի Աթան գյուղում, որտեղ 400 մարդ է բնակվում, 15-20 օր է` ըստ գյուղացիների, անասունների դաբաղ հիվանդության համաճարակ է բռնկվել: Աթանեցի Սուսաննա Սիմոնյանն ասաց, որ «գյուղի ողջ անասունները հիվանդ վերդառած են, նրանց բերանից փսլինք է գնում, չեն կարողանում քայլել, վայր են ընկնում, կրծքերը վերքոտ են: Գյուղի անասնաբույժի կիրառած բուժումն անարդյունավետ է, դեղորայքը քիչ է, բոլոր …

կարդալ ավելին

Ղարաբաղում բերքահավաքը սկսվել է

06.07.2007

Ղարաբաղում շարունակվում է նախընտրական քարոզարշավը. նախագահի 5 թեկնածուներից միայն երեքն են ակտիվ քարոզչություն իրականացնում` Բակո Սահակյանը, Մասիս Մայիլյանը եւ Հրանտ Մելքումյանը: Թեկնածուները հանդիպումներ են ունենում նաեւ հանրապետության տարբեր գյուղերի բնակիչների հետ, որոնք այս պահին զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մասնավորապես`հացահատիկայինների բերքահավաքով: Չնայած վերջին շրջանում բերքահավաքի համար եղանակային պայմաններն այնքան էլ բավարար չեն, բայց, ԼՂՀ Ազգային …

կարդալ ավելին