Արմավիր քաղաքում հունվար-փետրվար ամիսներին երեխաների ծննդյան միանվագ վճարային համակարգից օգտվել է 142 քաղաքացի, իսկ ընտանեկան նպաստից` 1600 ընտանիք: Կատարվել է եւս 1000 նպաստառու ընտանիքի փաստագրում, այդ թվում` Մեծամոր քաղաքում: Նշենք, որ Արմավիր քաղաքում նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է: