«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի «Կարմիր խաչի» եւ թիվ 2 պոլիկլինիկաներին կից կառուցվել են բիոթափոնների ոչնչացման համար 2,5մ խորությամբ փոսեր, որոնք ունեն երկաթ-բետոնե պատեր. անվտանգության նպատակով տարածքները ճաղապատված են: Թափոնը նախ տարանջատվում է փափուկ կամ մետաղյա աղբի, որից հետո լցվում է նախատեսված փոսը: Առաջիկայում քաղաքի որոշ պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների եւս հնարավորություն կտրվի օգտվել այդ փոսերից: