Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեից ԼՂՀ-ին տրամադրվել է շուրջ 2,9 մլրդ դրամի վարկ: Նշված ժամանակահատվածում նախկինում տրամադրված վարկերից բյուջե է վերադարձվել 45,4 մլն դրամ: Արդյունքում, զուտ վարկավորումը կազմել է 2,8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի զուտ վարկավորման ծավալն ավելացել է 20,7%-ով՝ ի հաշիվ 2007թ. ԼՂՀ-ին տրամադրվող վարկի ավելացման: