Էս էլ ու պըրծ

05/04/2007

Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գուրգեն Բաղդասարյանը հրատարակության է պատրաստում «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարանի» առաջին հատորը: Գրքում տեղ են գտել ոչ միայն Արցախի բարբառի բառերն ու բառակապակցությունները, այլեւ դարձվածները, հանելուկները: Ներկայացվում են նաեւ արցախցու սովորությունները, ժողովրդական ծեսերը, ավանդությունները, կերակրատեսակները, բուսական աշխարհը, մրգատեսակները, մուրաբաները, պահածոները, թթուները, նրանց պատրաստման եղանակները: Բառարան-հանրագիտարանում տեղ են գտել արցախցու բարոյական նորմերը, փիլիսոփայությունը, հումորը եւ այլն: