Ջերմուկն այս տարի կունենա նորակառույց ճոպանուղի: Շինարարական աշխատանքները պլանավորված է սկսել ապրիլին կամ մայիսին եւ ավարտել հոկտեմբերին: Ճոպանուղու կառուցման գումարը` շուրջ 1 մլրդ 300մլն դրամ, հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ճոպանուղին կունենա մեկ ուղի` ձգվելով շուրջ 1կմ երկարությամբ: