Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի կունենան սահմանադրական լսումներ, որին հրավիրվել են Ղարաբաղի բոլոր քաղաքական ուժերը: Իսկ հաջորդ օրը լսումներ կանցկացվեն հասարակական գործիչների մասնակցությամբ: Տեղեկացնենք, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն ներկայացված է ԱԺ քննարկմանը, իսկ Սահմանադրության հանրաքվեն նախատեսվում է մինչեւ տարեվերջ: