Շիրակի մարզում անասունների շրջանում դաբաղի դեպքեր են արձանագրվել: Փոքր Մարաշ գյուղում դրանց թիվը եղել է 3, իսկ Փանիկ գյուղում` 17: Այդ գյուղերում սահմանվել է կարանտին: ՀՀ Պետական անասնաբուժական տեսչության հավաստմամբ, մարզի անասնաբուժական ծառայությունը քայլեր է ձեռնարկում հիվանդության տարածումը կանխելու նպատակով: