Քաշաթաղում միլիոնատեր ընտանիքնե՞ր

09/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս ԼՂՀ Քաշաթաղի շրջանի 4 ընտանիքներ 5000-ական ԱՄՆ դոլար միանվագ օգնություն են ստացել, որը նրանց հանձնել է ԼՂՀ սոցապնախարար Վասիլի Աթաջանյանը: Շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի, 15 երեխա ունեցող Էմիլիա Պողոսյանի հետ մեկտեղ շրջանի բազմազավակ մայրեր Կարինե Ներսիսյանը` 11-րդ, իսկ Մարգարիտ Մազուլյանը եւ Սվետլանա Գրիգորյանը` 10-րդ երեխաների ծննդյան կապակցությամբ են ԼՂՀ կառավարության կողմից միանվագ օգնություն ստացել: Այս մասին մենք տեղեկացել ենք ԼՂՀ Սոցապահովության նախարարությունում: Նշենք, որ Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներն այս տարվա հունվարի 1-ից արդեն հնարավորություն ունեն օգտվել «ԼՂՀ-ում ծնելիության եւ բազմազավակության խթանման միջոցառումների մասին» ԼՂՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնություններից: Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ 4 ընտանիքները, ստանալով 5000-ական դոլար կամ 2 մլն 93.300-ական դրամ, միանգամից դարձան միլիոնատեր եւ հնարավորություն ունեցան հայտնվել «մեծահարուստների» շարքում: