Բրազիլական Օզասկո քաղաքի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան ստորագրել է նույն քաղաքի խորհրդարանի ընդունած որոշումը, համաձայն որի` Օզասկոն եւ Գյումրին հայտարարվում են քույր քաղաքներ: Նշենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 14-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վավերացրել էր վերոհիշյալ հարցի մասին ավագանու ընդունած որոշումը: