ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստում պատգամավոր Արպատ Ավանեսյանն` անդրադառնալով հանրապետությունում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեությանը, նշել է, որ, ըստ հավաստի տվյալների, ընկերությունը մոտ ապագայում չի պատրաստվում ներդրումներ կատարել Ղարաբաղում: Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանին: Վերջինս տեղեկացրեց, որ ընկերությունը Ղարաբաղում կատարել է բավականին ներդրումներ եւ, …
կարդալ ավելին«ԱրմենՏելի» ներդրումներից հետո Լոռու մարզի գյուղերի հետ մարզկենտրոն Վանաձորի կապն անմխիթար վիճակում է: 1988թ. երկրաշարժից առաջ այդ գյուղերի բնակիչները կարող էին նույնիսկ Մոսկվա խոսել կապի բաժանմունքների օգնությամբ, մինչդեռ գյուղերում այդ բաժանմունքների վերանալուց եւ գյուղերի հեռախոսակապը կոդավորելուց հետո (կոդերը նախատեսված են միմիայն մարզկենտրոնի հետ կապվելու համար) մարզկենտրոնից գյուղեր զանգահարել փորձողը, թերեւս, պետք է մի ամբողջ արձակուրդ …
կարդալ ավելին1988թ. երկրաշարժից անցել է 17 տարի, սակայն Վանաձորում դեռեւս 84 վթարային շենքեր կան: Տեղական իշխանությունները ժամանակ առ ժամանակ շենքերի նորոգման հարցը բարձրացնում են կառավարության առաջ, բայց առանձնապես չեն պայքարում հարցի լուծման համար (չէ՞ որ ավելի «կարեւոր» հարցեր կան. ասենք՝ լողավազանի կառուցումը): Իսկ մինչ կառավարությունը գումարներ կգտնի դրանց ամրացման համար, շենքերը քայքայվում են, ինչին նպաստում են …
կարդալ ավելինԸստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կապիտալ շինարարությանը 2005թ. հատկացվել է 3780 մլն դրամ, որը կազմում է ընդհանուրի 42,3 տոկոսը։ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Բորիս Ալավերդյանի խոսքերով, 2005 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կապիտալ ներդրումների ծավալն աճել է մոտ 1,6 անգամ։ Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ընդհանուր գումարից մոտ 900 միլիոն դրամի աշխատանքներ են կատարվել մայրաքաղաք …
կարդալ ավելինՄիջազգային Ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցն ու ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի վերջերս տված հարցազրույցն աստիճանաբար լուրջ քննարկման առարկա է դառնում նաեւ Արցախի շրջաններում: Վերջերս ԼՂՀ Հադրութ քաղաքում կազմակերպված քննարկումներին մասնակցում էին Արցախյան շարժման ակտիվիստներ, պատերազմի մասնակիցներ, հաշմանդամներ, կանայք, ովքեր ծառայում էին պաշտպանության բանակում: Հավաքվածների եզրահանգումը միակն է`զեկույցն ու Հ. Քոթանջյանի պլանն անընդունելի են Ղարաբաղի …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի (նախկինում ադրբեջանցիներով բնակեցված՝ Գյոլքենդ) բնակիչները 1988-1992թթ. Ադրբեջանից գաղթած փախստականներն են՝ Չարդախլու, Բադա, Արծվաշեն գյուղերից: Ադրբեջանցիներն այստեղից հեռանալիս քանդել են այն ամենն, ինչ հնարավոր էր քանդել: Նախկին բնակիչների մասին հիշեցնում են դեռ ամայի մնացած տներն ու գերեզմանատունը: Այգուտցիների համար այսօր ապրուստի միջոց են դարձել ծառատունկն ու անտառվերականգնման աշխատանքները. գյուղի շուրջ 300 ընտանիքներից …
կարդալ ավելինՄարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի բնակիչները տարիներ շարունակ լքել են իրենց տները եւ հիմնականում բնակություն հաստատել մոտակա Կարմիր Շուկա գյուղում կամ մայրաքաղաք Ստեփանակերտում: 2003 թվականին 23 բնակիչ ունեցող գյուղում այժմ բնակվում է ընդամենը մեկ ընտանիք: Ներսիսյան ամուսինների երեխաները` իրենց ընտանիքներով, բնակվում են հանրապետության տարբեր բնակավայրերում, իսկ զավակը` Արարատը, որն իր կյանքը զոհաբերել է Հայրենիքի ազատագրման համար, …
կարդալ ավելինԼՂՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, սեպտեմբերին Ստեփանակերտում բնակելի տարածության քառակուսի մետրը տատանվում էր 120-260 ԱՄՆ դոլարի սահմաններում: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ բնակտարածության գինն աճել է 38 տոկոսով: Ամենաէժան տները Մարտակերտում են, որոնց գինը մեկ քմ բնակտարածության համար կազմել է 35 դոլար, Ասկերանում այն կազմել է 59 դոլար, Մարտունիում՝ 65 դոլար, իսկ Հադրութում՝ …
կարդալ ավելինՂարաբաղի տնտեսության ամենախոշոր ճյուղն էներգետիկան է։ Այսօր արտադրվում է հանրապետությանն անհրաժեշտ էլեկտրական էներգիայի 40%-ը։ Դա իրականացվում է Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով։ Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին եւ տարեկան արտադրում է 65 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա։ Մինչեւ 1920 թ. Ղարաբաղի միակ էլեկտրակայանը գտնվում էր Շուշի քաղաքում եւ ուներ 30 կՎտ հզորություն։ Հանրապետությունում …
կարդալ ավելինՎերջերս հայկական լրատվամիջոցներում հրապարակվել էր Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցազրույցը, որում խորհրդականը ներկայացրել էր այդ գործընթացում ճանապարհային քարտեզի նախագիծը: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով տարված մարդիկ այս փաստը կարծես թե անուշադրության մատնեցին, այնինչ Ղարաբաղում այն մեծ արձագանք է ստացել: Հարցազրույցում նշված տարբերակներից շատերն արցախցիների համար անընդունելի են եւ զարմացած են, …
կարդալ ավելինՏարիներ առաջ, մասնավորապես` 1998-2000 թվականներին տրամադրված շուրջ 1 մլրդ դրամի վարկերի համարյա կեսը մինչեւ այսօր չի վերադարձվել, որի հիմնական պատճառը, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, այդ տարիներին առանց գրավի վարկերի տրամադրումն է: Տեղեկացնենք, որ անցյալում վարկ էր տրամադրվում համայնքի ղեկավարի կամ համայնքի մի խումբ բնակիչների երաշխավորագրի հիման վրա: Նախարարի հավաստմամբ, …
կարդալ ավելինՌուսաստանի «HTB» հեռուստատեսության հաղորդումները Վանաձորում հեռարձակվում են տեղական հեռուստատեսություններից մեկի միջոցով: Իսկ «HTB» հեռուստատեսության հաղորդումները, կինոնկարներն՝ առավել եւս, գերհագեցած են յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ տրվող գովազդներով: Տվյալ դեպքում, սակայն, դա չէ էականը, այլ՝ այն, որ նույն գովազդի ժամանակ հնչող տեղական գովազդն ավելի երկար է տեւում, քան՝ գովազդի համար «HTB»-ով սահմանված ժամանակահատվածը: Արդյունքում, հեռուստադիտողը զրկվում է …
կարդալ ավելինՎանաձորի մամուլի կրպակներին տրվել են 2002թ. հոկտեմբերի 18-19-ի Վենետիկի հանձնաժողովի նյութերի վերաբերյալ բրոշյուրներ՝ «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք», որոնք բաշխվում են անվճար: Կարծում ենք, կանոնագիրքը որոշ դեպքերում կարող է թյուրիմացության մեջ գցել հանրաքվեի գնացողներին, տպավորություն ստեղծելով, թե հենց դա է սահմանադրության նախագիծը, եւ քվեարկության հարցում ապակողմնորոշիչ դեր խաղալ: Նշենք, որ բրոշյուրում հրապարակված գերակշիռ դրույթները բխում …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած այս տարվա հեռուստամարաթոնից հանգանակված գումարները կհատկացվեն «Արցախի վերածնունդ» ծրագրին: Ծրագիրը, որը բաղկացած է երեք փուլից, նպատակ ունի նպաստել Արցախի երեք շրջանների՝ Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի զարգացմանը: Այս տարի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարներով աշխատանքներ կիրականացվեն Արցախյան պատերազմից առավել տուժած Մարտակերտի շրջանում, որի վերականգնման համար, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո …
կարդալ ավելինԼՂՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ծավալված քննարկումների ընթացքում խոսվեց հանրապետության շրջանների գյուղական բնակչության բուժսպասարկման ցածր մակարդակի մասին: ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի հավաստմամբ, գալիք տարում նախատեսվում է շուրջ 200 այցելություն կատարել 170 գյուղեր: Ներկայումս շրջանների գյուղերի բուժկետերը գտնվում են ոչ թե Առողջապահության նախարարության, այլ համայնքի ենթակայության տակ, որն էլ առաջ է քաշում մի շարք …
կարդալ ավելին«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով սահմանադրական փոփոխությունների նախագիծը բոյկոտողներից է, Վանաձորում կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով` ասաց. «Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը քանի տարի է՝ ժողովրդի հոգին հանում է»: Թերեւս, ելույթ ունեցողը հաշվի չառավ այն, որ սահմանադրական հանրաքվեի նախագիծը ոչ միայն Լոռու մարզպետի, այլեւ, պետք է ենթադրել, բոլոր մարզպետների «ջաղացի ջուրը կկտրի», քանի …
կարդալ ավելինԼՂՀ ԱԺ տարբեր հանձնաժողովներում շարունակում են քննարկել 2006թ. պետբյուջեի նախագիծը: ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի խոսքերով, գալիք տարի նախատեսվում է նաեւ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջին աշխատավարձն այս տարվա 32.081 դրամի փոխարեն` 2006-ին կդառնա 41.720 դրամ: Կարեւորելով ոլորտի առաջնային օղակի բարելավումը, նախարարը հավաստիացրեց, որ այստեղ նույնպես կձեռնարկվեն համապատասխան քայլեր: «Բնակչության առողջության պահպանման նպատակով մեծ ուշադրություն …
կարդալ ավելին1988թ. երկրաշարժից առաջ Վանաձորի (նախկին Կիրովականի) բնակչության թիվը եղել է 172,5 հազար մարդ: Այն ժամանակ քաղաքային ժողդատարանում կային 4 դատավորներ (գումարած եւս 1-ը՝ Գուգարքի տարածքի համար): Ներկայումս, երբ բնակչության թիվն, արդեն մի քանի տարի է, 95-100 հազարի շրջանակներում տեղապտույտ է տալիս, դատավորների թիվը Վանաձորի նստավայրում դարձել է 7 (շուրջ մեկ տարի է, դատավորների թվին ավելացել …
կարդալ ավելին«Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կապահովենք 700 աշխատատեղ»,- ասում է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրության տնօրեն Հասմիկ Ջուլհակյանը: Բայց հիմա «Գլորիան» աշխատում է կես հզորությամբ: Պատվիրատուներ է գտնում ինտերնետով, Մոսկվայի գրասենյակի բրոկերների միջոցով, ֆաբրիկայի տնօրենի՝ ԱՄՆ այցերի շնորհիվ: Պատվիրատուները նաեւ տրամադրում են հումքը: «Մենք միայն կարում ենք ու հետ ուղարկում»,- ասում է Հասմիկ Ջուլհակյանը: Կարում են …
կարդալ ավելինԼՂՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձան ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը: Հիշեցնենք, որ մինչեւ այժմ այդ պաշտոնը թափուր է: Քննարկումից պարզ դարձավ, որ 2006-ի պետբյուջեի նախագծում գումար չի նախատեսված օմբուդսմենի համար, մինչդեռ դա, հանձնաժողովի պատգամավորների կարծիքով, անհրաժեշտություն է, քանի որ մոտ ժամանակներս Ղարաբաղը կունենա մարդու իրավունքների պաշտպան: Ա. Դ.
կարդալ ավելին