Գումար` օմբուդսմենին

18/11/2005

ԼՂՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձան ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը: Հիշեցնենք, որ մինչեւ այժմ այդ պաշտոնը թափուր է: Քննարկումից պարզ դարձավ, որ 2006-ի պետբյուջեի նախագծում գումար չի նախատեսված օմբուդսմենի համար, մինչդեռ դա, հանձնաժողովի պատգամավորների կարծիքով, անհրաժեշտություն է, քանի որ մոտ ժամանակներս Ղարաբաղը կունենա մարդու իրավունքների պաշտպան:

Ա. Դ.