Մարզպետների «ջաղացի ջուրը կկտրի՞»

21/11/2005

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով սահմանադրական փոփոխությունների նախագիծը բոյկոտողներից է, Վանաձորում կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով` ասաց. «Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը քանի տարի է՝ ժողովրդի հոգին հանում է»: Թերեւս, ելույթ ունեցողը հաշվի չառավ այն, որ սահմանադրական հանրաքվեի նախագիծը ոչ միայն Լոռու մարզպետի, այլեւ, պետք է ենթադրել, բոլոր մարզպետների «ջաղացի ջուրը կկտրի», քանի որ նրանց գործառույթները նեղացվում են, նրանք այլեւս համայնքի ղեկավարներին պաշտոնանկ անելու իրավասություններ չեն ունենալու (ինչի իրավունքը վերապահված էր ներկայիս սահմանադրությամբ): Թերեւս, սա է պատճառը, որ Լոռու մարզպետն առանձնապես իր ակտիվությամբ աչքի չի ընկնում «այո»-ի քարոզարշավում, ինչ ակտիվությամբ աչքի էր ընկնում քաղաքապետի ընտրության ժամանակ: