Վանաձորի մամուլի կրպակներին տրվել են 2002թ. հոկտեմբերի 18-19-ի Վենետիկի հանձնաժողովի նյութերի վերաբերյալ բրոշյուրներ՝ «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք», որոնք բաշխվում են անվճար: Կարծում ենք, կանոնագիրքը որոշ դեպքերում կարող է թյուրիմացության մեջ գցել հանրաքվեի գնացողներին, տպավորություն ստեղծելով, թե հենց դա է սահմանադրության նախագիծը, եւ քվեարկության հարցում ապակողմնորոշիչ դեր խաղալ: Նշենք, որ բրոշյուրում հրապարակված գերակշիռ դրույթները բխում են ժողովրդավարական պահանջներից, ինչը հուշում է նաեւ կանոնագրքի խորագիրը. «Եվրոպական հանձնաժողով հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով»: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ նույն կրպակների միջոցով ժողովրդին չեն բաշխվում սահմանադրության նախագծի օրինակները, եւ կամ ինչո՞ւ Եվրախորհրդի հանձնաժողովի 2002թ. հոկտեմբերի նյութերը չեն բաշխվել 2003թ. նախագահական ընտրությունների նախօրյակին: