մարզեր

Մթերվել է 7000 տոննա խաղող

23.10.2005

Նախկինում Ղարաբաղում բավականին զարգացում ուներ խաղողագործությունը. շուրջ 17.000 հա խաղողի այգիներ կային: Ստեփանակերտում գործում էր գինու գործարանը, որը մասնաճյուղեր ուներ նաեւ շրջաններում: Այստեղ արտադրվում էին տարբեր տեսակի կարմիր եւ սպիտակ գինիներ: Այժմ Ղարաբաղում խաղողի մթերմամբ ու գինու արտադրությամբ զբաղվում են «Ղարաբաղ Գոլդ», «Արցախ ալկո» ընկերությունները եւ Հադրութի գինու գործարանը: Հանրապետությունում կա շուրջ 1140 հա խաղողայգի, …

կարդալ ավելին

«Նորացված» ավագանու կազմը

21.10.2005

Վանաձորի ավագանու կազմում, ի տարբերություն նախորդ ավագանու, մեծահոգաբար տեղ են հատկացրել նաեւ 2 կանանց: (Մինչ այդ, վերջին անգամ ավագանու կազմում երեք տարի առաջ էր մի կին եղել՝ քաղաքի գլխավոր հոգեբույժը, ով էլ այժմ ընտրվել է): Էլցանցի «ֆրակցիան» փոխարինվել է 3 բժիշկների «ֆրակցիայով»: Ավագանու կազմում ընդգրկվել են նաեւ Սոցիալական ծառայության պետը (ով քաղաքապետի մրցակցի «թիմից» էր), …

կարդալ ավելին

Օգտագործիր այն, ինչ որ կա

21.10.2005

Մարդկանց մեծամասնությունը երբեք չի նկատում ամբողջ եղածը։ Կյանքից անցնում են` միշտ ուրիշ բան փնտրելով, գոյությունից անցնում են՝ համոզված, որ իրենց նպատակը, իրենց ուզածը մի հեռավոր տեղ է՝ չնայած, որ իրենց շուրջն է այն ամենը, ինչի կարիքն ունեն նպատակին հասնելու համար։ Չինական հեքիաթից «Մեղրի 1» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հատկացրած դրամաշնորհով եւ …

կարդալ ավելին

Ջիվանին լավատեսների գյուղ է

21.10.2005

Ջիվանցիներն ապրում են հարմարավետ բնակարաններում, յուրաքանչյուրն ունի իր բաժին հողամասը։ Ինչպես ասում է գյուղի բնակիչ Սերգեյ Մանուչարյանը, «աշխատող մարդն այստեղ սոված չի մնա»: Մանուչարյանների ընտանիքը 1989-ի դեպքերից հետո Բաքվից տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ` 2000 թվականին բնակություն հաստատել նորակառույց Ջիվանի գյուղում: «Տեղափոխվել ենք Ղարաբաղ, որովհետեւ մեր պապական հողն է: Ինչպես ասում են, հայրենի հողում ավելի հանգիստ …

կարդալ ավելին

Մարդահամարը սկսվել է

21.10.2005

Հոկտեմբերի 18-27-ը ԼՂՀ-ում մարդահամար է անցկացվելու, որը առաջինն է ԼՂՀ անկախությունից ի վեր: Դրա համար նախատեսված է 120 մլն դրամ: Հայտնի է, որ մարդահամարի պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ. նշանակվել է մարդահամարի իրականացման պետական լիազոր մարմինը՝ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հաստատվել են մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանրապետական ու շրջանային հանձնաժողովների կազմերը …

կարդալ ավելին

«Քսերոքս անելու» տղան

16.10.2005

Կիրակի օրը Նոր Հաճըն քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով օրը ցերեկով բոլորի աչքի առաջ մարդ սպանած Արմեն Քեշիշյանը: Այս փաստը թեեւ անակնկալ չէր, սակայն շատ-շատերին է շոկի մեջ գցել: Այս փաստին անդրադարձել են անգամ ամերիկյան «Los Angeles Times», «New Herald», «Ausin American-Statesman», «San Jose Mercury …

կարդալ ավելին

Մեղրին՝ ձգողության կենտրոն

16.10.2005

Մեղրին Հայաստանի Հանրապետության ամենահարավային շրջանն է: Թեեւ այն մեծ չէ՝ ընդամենը 644 քառակուսի կիլոմետր, բայց ունի կլիմայական գրեթե բոլոր գոտիները՝ չոր մերձարեւադարձայինից մինչեւ ալպյան մարգագետիններ։ Բնակավայրերը տեղաբաշխված են 600-2000 մ ընկած բարձրություններում: Շրջանի 12.200 բնակիչների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես այգեգործության։ Մեղրին հայտնի է իր քաղցրահամ ու արեւաբույր մրգերով: Նուռը, թուզն ու արքայախնձորը …

կարդալ ավելին

«Երբեք ոչ մեկի չեմ ահաբեկել»

16.10.2005

Վանաձորում նախընտրական ասֆալտապատումներ են սկսվել: Անհիշելի ժամանակներից ասֆալտի երես չտեսած Լազյան, Տերյան փողոցները, «Լաչինի միջանցք» կոչվող քարուքանդ նրբանցքի վերնամասը, որտեղից սկսվում է բացօթյա առեւտրի շուկան, կարկատանային նորոգումների են ենթարկվում: Խանութների ու սրահների լուսամուտները «հեղեղվել» են ավագանիների լուսանկարներով, որոնց կազմը բավական խայտաբղետ է՝ սկսած բժիշկներից, վերջացրած՝ «խոպանչիների» միության անդամներով: Ի տարբերություն քաղաքապետի թեկնածուների, ավագանիների թեկնածուների մրցակցային …

կարդալ ավելին

Քաղծառայողների աշխատավարձերը կբարձրանան

16.10.2005

Գործունեության մեկ տարվա ընթացքում կառույցն անցկացրել է 226 մրցույթ, որից 68-ը չի կայացել դիմորդների բացակայության պատճառով: Խորհրդից ստացած տեղեկությունների համաձայն, հայտարարված մրցույթներին մասնակցելու համար դիմել է 491 հոգի: Հաղթող ճանաչված 222 հոգուց համապատասխան պաշտոններում նշանակվել են 130-ը: Քաղծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված է 25 պետական մարմին, որտեղ քաղաքացիներն աշխատանքի են ընդունվում մրցույթի միջոցով, ինչը անցկացվում է …

կարդալ ավելին

Անտերություն Գյումրիում

16.10.2005

Ամառվանից ի վեր հաճախակի են դարձել Գյումրիի «Տրանս-ակնթարթ» ընկերության «անակնկալները»: Ընկերությունը, որի երթուղային տաքսիներն օրական հարյուրավոր ուղեւորներ են տեղափոխում Գյումրիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ, վերջերս խիստ վատացրել է մատուցվող ծառայությունների որակը՝ չարաշահելով գրեթե մոնոպոլիստի իր դիրքերը: Մասնավորապես, ցերեկային ժամերից հետո Երեւանի «Այրարատ» կինոթատրոնին հարող տարածքում եւ Գյումրիի ավտոկայանի դիմաց կարելի է ականատես լինել խայտառակ տեսարանի. …

կարդալ ավելին

Գյումրիում լարված ընտրապայքար է սպասվում

09.10.2005

Գյումրիում հոկտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բավական թեժ ու հետաքրքիր պայքար են խոստանում: Հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունն ընթանալու է ացառապես իշխանական թեկնածուների միջեւ: Այստեղ առաջադրվել են Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանը, մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը եւ …

կարդալ ավելին

Հարց չկա՞

09.10.2005

Գեղարքունիքի մարզի 12 գյուղապետեր նամակ են հղել կառավարությանը: Պարզվում է, Գեղարքունիքի 12 համայնքների բնակիչների միակ հույսը Սեւանի ավազանում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցումն է: Հակառակ դեպքում` բոլորը պատրաստվում են արտագաղթել: Անսալով համայնքի բնակիչների պահանջին, գյուղապետերը «ստիպված» դիմել են ծայրահեղ քայլի. խնդրում են կառավարությանը` «հնարավորինս նպաստել Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցմանը»: Կառավարությունն էլ, անսալով գյուղապետերի …

կարդալ ավելին

Ներքին Հանդ. գյուղը «փակվում է»

02.10.2005

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղն ունի 37 տնտեսություն: Գյուղի էլեկտրիկ Ռաֆիկը յուրաքանչյուր ամիս ընդամենը 50.000 դրամ հոսանքի վարձ է հավաքում: Ճիշտ է, յուրաքանչյուր ընտանիք մի աշխատավարձ ստացող ունի, բայց դա չի հերիքում կենցաղային նույնիսկ ամենապարզ խնդիրները լուծելու համար: Հագուստ կամ սառնարան ու հեռուստացույց գնելու համար փող չի մնում: Ապրում են քանդված ու մրոտ պատերով տների …

կարդալ ավելին

Ո՞ւր մնաց «մատչելիությունը»

02.10.2005

«Ընտրական օրենսգրքի» 12-րդ հոդվածը՝ «Ընտրողների ցուցակների մատչելիությունը», սահմանում է. «Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ծանոթանալ ընտրողների ցուցակներին»: Հոկտեմբերի 16-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ, սակայն, սեպտեմբերի 28-ի դրությամբ, Վանաձորի պաշտոնական մամուլում ընտրական տեղամասերի գտնվելիք վայրի վերաբերյալ ցուցակը չէր հրապարակվել: Իսկ ընտրողները նախ` պետք է պարզեն, թե որտեղ է գտնվում իրենց ընտրական տեղամասը, հետո՝ ծանոթանան ցուցակներին, …

կարդալ ավելին

Կապան. ընտրություն հնի ու հնի միջեւ

02.10.2005

Ալկոհոլիզմ, նարկոմանիա, մարմնավաճառություն «Պատերազմն ու տնտեսական ճգնաժամը բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ առաջացրին Կապանում,- ասում է Կապանի Բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը,- մասսայական անտարբերություն կա մարդկանց մոտ, սոցիալական ծայրահեղ վատ վիճակ, ինչը տեղիք է տվել այնպիսի երեւույթների զարգացմանը, ինչպիսիք են ալկոհոլիզմը, նարկոմանիան, մարմնավաճառությունը»: Արդեն մեկ տարի է, Կապանի Բժշկական ուսումնարանը մասնակցում է գրանտային մի ծրագրի, որը միտված …

կարդալ ավելին

«Պայքար» աղքատության դեմ

27.09.2005

Վանաձորի քաղաքապետարանում օրերս ստեղծվել է նոր բաժին՝ սոցիալական: Թերեւս, բաժնի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանում սոցիալապես անապահով քաղաքացիների դիմում-խնդրանքների աճ է նկատվել (վերջերս, օրինակ, քաղաքապետարանից դրամական օգնություն ստացածների հերթական խումբը տեղական հեռուստատեսությամբ շնորհակալություն էր հայտնում քաղաքապետից` ինչը կարելի էր ընկալել իբրեւ նախընտրական անուղղակի գովազդ): Ի դեպ, Վանաձորում միաժամանակ կա նաեւ Սոցիալական …

կարդալ ավելին

Ընդդեմ ապօրինի հողահատկացումների

08.09.2005

Ի դեպ, նման կարգի հապճեպ հողահատկացումները Վանաձորում եզակի չեն, ինչի արդյունքում դատարանում պարբերաբար ավելանում են այդօրինակ հողահատկացումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը։ Դժվար չէ պատկերացնել այն քաղաքացու վիճակը, որը համապատասխան գումար է վճարել, հողատարածք վարձակալել կամ գնել, բայց հանկարծ դատարանը մեկ ուրիշ քաղաքացու օրինական բողոքի հիման վրա չեղյալ է համարում հողահատկացման որոշումը, քանի որ այն եղել …

կարդալ ավելին

Ալավերդու հույսը պղնձաձուլական գործարանն է

08.09.2005

«Ալավերդին միշտ էլ եղել է պղնձաձուլական գործարանի հետ փոխկապակցված։ Այն առանց գործարանի քաղաք չի կարող համարվել, քաղաքի դիրքը հնարավորություն չի տալիս զբաղվել ոչ հողագործությամբ, ոչ էլ անասնապահությամբ, այն իր ստեղծմամբ պարտական է մետալուրգիային, եւ հուսով ենք, այդպես էլ կշարունակվի»,- իր ղեկավարած քաղաքի մասին ասում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Նալբանդյանը: Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող այս նախկինում հզոր …

կարդալ ավելին

Վարդենիսում գործազրկությունն աճում է

08.09.2005

Վարդենիսի Զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մերուժան Թադեւոսյանի հրապարակած տվյալներով` 01.07.2005թ. դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոնին դիմած աշխատանք փնտրողների թիվը 871 է, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 866-ի փոխարեն, շխատանք փնտրող չզբաղված քաղաքացիների թիվը՝ 703, նախորդ տարվա 700-ի փոխարեն (չզբաղված են համարվում աշխատանքային ստաժ չունեցող անգործ քաղաքացիները), գործազուրկների թիվը 444 է, նախորդ տարվա 509-ի փոխարեն։ Ի տարբերություն …

կարդալ ավելին

Լոռեցիները` սպասումների մեջ

08.09.2005

Այն բանից հետո, երբ «Իրավունքի» մի գուշակություն կատարվեց, եւ բարձրաստիճան մի սպա (որի մասին գուշակություն էր արվել, թե պետք է պաշտոնից ազատվի եւ նշանակվի Լոռու մարզպետ) ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց, լոռեցիները սպասում են, թե ե՞րբ պետք է կատարվի գուշակության 2-րդ մասը. այն է` հիշյալ պաշտոնյայի մարզպետ նշանակվելուն։ Ոմանք էլ թերահավատությամբ են վերաբերվում այդ հնարավոր …

կարդալ ավելին