մարզեր

«Դարձել է աշխարքն, ախպեր, առ ու փախ»

07.09.2005

Բազմաթիվ խնդիրների եւ դժվարությունների առջեւ են այսօր կանգնած Լոռու մարզի լեռնային բնակավայրերը, որոնցից մեկն էլ Օձուն գյուղն է, իր դարավոր պատմությամբ եւ հարուստ ավանդույթներով: Հայաստանի խոշոր գյուղերից մեկն այսօր բարվոք վիճակում չէ եւ լուծում պահանջող բազմաթիվ հիմնախնդիրներ ունի: Դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին 10.000 բնակիչ ունեցող գյուղում այսօր հազիվ 5000 մարդ է ապրում: Գյուղի երիտասարդությունը, …

կարդալ ավելին

Պարտքեր՝ քաղաքապետարանի «ուսերին»

07.09.2005

Վանաձորի քաղաքապետարանի թիվ 12 թաղամասային հիմնարկության (նախկինում՝ ԲՇՏ) նախկին աշխատողները, ովքեր 2001թ. աշխատանքից ազատվել են հիմնարկի լուծարման պատճառաբանությամբ, 2005թ. օգոստոսի դրությամբ չեն ստացել իրենց աշխատավարձերի պարտքերը: Դեռեւս 2002թ. հունվարին քաղաքապետարանը մի թշվառ գրությամբ փորձել էր մխիթարել հիմնարկի աշխատակիցներին. «Ձեր խնդրանքն առայժմ հնարավոր չէ բավարարել», եւ՝ «Առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատավարձերը կվճարվեն»: Երբ հիմնարկի նախկին աշխատակիցները …

կարդալ ավելին

Ասորական համայնքին օգնել է պետք

07.09.2005

Թեեւ վերջին տարիների սոցիալ-տնտեսական ծանր իրողությունների պատճառով Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից շատերը ստիպված էին հեռանալ Հայաստանից, սակայն մնացողները շարունակում են ապրել եւ արարել իրենց համար Հայրենիք դարձած Հայաստանում: Նրանցից մեկն էլ ասորիներն են, ովքեր արդեն քանի հազարամյակ կողք կողքի ապրել եւ ապրում են Հայկական լեռնաշխարհում, հայերի հետ բաժանելով եւ դժվարությունները, եւ ուրախությունը: Արարատի մարզի Վերին …

կարդալ ավելին

Կարկուտի հերթական վնասը

07.09.2005

Օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած կարկուտն ահավոր վնաս է հասցրել խաղողի այգիներին: Բերքահավաքին մնացել էին ընդամենը հաշված օրեր, ու կարկուտից ամբողջությամբ վնասվել են մարզի հատկապես Լուսառատ գյուղի այգիները: Լուսառատը հայտնի է որպես հանրապետության ամենաբերքատու գյուղերից մեկը, ունի Ռկացիտելի, Հայաստան, Կագոր տեսակի 180 հա խաղողի այգիներ: Գյուղապետ Հայկազ Տերտերյանի ասելով՝ այս տարի սպասում էին մոտ …

կարդալ ավելին

«Սեւանը մեր համար չի»

27.08.2005

«Չենք հիշում, վերջին անգամ երբ ենք Սեւանի երեսը տեսել»,- ասում են Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչները: Լճափից գյուղ ոտքով կես ժամվա ճանապարհ է: Տարվա այս եղանակին, երբ Սեւանը փրկության ափ է դառնում հատկապես քաղաքաբնակների համար, գյուղացիները քիթ սրբելու ժամանակ չեն ունենում: Եթե իրենց թույլ տան մի օրով հանգստանալ Սեւանի ափին, այդ մի օրը բազմաթիվ անհանգստությունների …

կարդալ ավելին

Հայ-չինական տրակտորը թողած՝ Ճապոնիայից են ներկրում

27.08.2005

Վերջերս պետական մակարդակով խոսակցություններ էին գնում, թե Չինաստանը մտադիր է Հայաստանում քիմիական գործարան կառուցել: Չինացիները Հայաստանում բարեհաջող գործունեություն են ծավալում էլեկտրատեխնիկայի բնագավառում. մասնավորապես, Վանաձորում արդեն մի քանի տարի է՝ գործում է «Չինվան» համատեղ ձեռնարկությունը՝ «Էլեկտրոն» գործարանի հիմքի վրա: Այդտեղ արտադրվող հեռուստացույցը, ինչպես նաեւ՝ արդուկը ոչ միայն ամեն աշնան ցուցադրվում են Վանաձորի արդյունաբերական ապրանքների ցուցահանդես-վաճառքում, այլեւ …

կարդալ ավելին

Բողոքի ցույց` Վանաձորում

27.08.2005

Վանաձորի քիմգործարանի աշխատողները հերթական անգամ պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիաները՝ աշխատավարձերի չվճարման կապակցությամբ: Նշենք, որ նախորդ ցույցերից, որոնք ընթանում էին Լոռու մարզի Դատախազության շենքի առջեւ, եւ որոնց անդրադարձել է «168 ժամ»-ը, անցել է շուրջ 4 ամիս: Այդ ընթացքում ոմանց պարտքերը մարվել են, եւ նույնիսկ վանաձորյան պաշտոնական մամուլում շնորհակալություն էր հայտնվել Լոռու մարզպետին՝ հարցի կարգավորման …

կարդալ ավելին

Քաղաքը, ուր ոչ ոք ապրել չի ուզում

27.08.2005

Հիշենք, թե ինչպես ժամանակին իշխանությունները խոստացան՝ «2001-ին աղետի գոտի այլեւս չի լինի»: Երեւի այդ տրամադրությամբ էլ շարադրվել է Շիրակի մարզի ինտերնետային էջում Գյումրիին վերաբերող մասը. «2003 թվականին քաղաքում գործել են 49 արդյունաբերական, 28 շինարարական, 10 տրանսպորտային, 120 այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, 489 մանրածախ առեւտրի օբյեկտներ»: Բացի այդ՝ «Հարուստ պատմամշակութային ավանդույթներով Գյումրի քաղաքում գործում են մարզային …

կարդալ ավելին

«Ինձ կանիծեն միայն սատանաները»

27.08.2005

Հայաստանում վաղուց դադարել են անեկդոտներ պատմել հայտնի «Վարդանիկի» թեմայով: Այսօր ավելի մոդայիկ են դարձել ապարանցիների ու ղարաբաղցիների մասին անեկդոտները: «Վարդանիկի» թեմայով անեկդոտներ շարունակում են պատմել միայն Գյումրիում: Սակայն ոչ թե «Վարդանիկի» ու «ընկեր Մարգոյի» մոտիվներով, այլ՝ միանգամայն այլ դրդապատճառներով. Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է, որին գյումրեցիներն՝ իրենց հատուկ հումորով, Վարդանիկ են ասում: Վերջինս պատրաստվում է …

կարդալ ավելին

Բարդիների դեմ պայքար

27.08.2005

Վանաձորում պայքար է սկսվել խորհրդային ժամանակաշրջանում տնկած բարդիների դեմ, որոնք տեղական իշխանությունների «դատավճռով» հատվելու են: Բարդիների դեմ պայքարողների պատճառաբանությամբ, բարդիները վարակված են եղել վնասատուների կողմից: Այս բնագավառի մասնագետները, ի դեպ, գտնում են, որ վարակվածության պատճառը ծառերի նկատմամբ մշտական հոգածության բացակայությունն է: Ըստ հավաստիացումների, հատված ծառերը կօգտագործվեն որպես վառելափայտ՝ բարեգործական նպատակներով:

կարդալ ավելին

Լեռնամերձն անտարբերության է մատնված

27.08.2005

Լեռնամերձն Արարատյան դաշտի վերջին գյուղն է։ Հիմնադրել են 1924թ. Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերն ու եզդիները։ Այսօր Լեռնամերձ գյուղում ապրում է 510 մարդ, որոնցից 185-ն ազգությամբ եզդիներ են։ Գյուղն ունի 100 տուն, 100 հա վարելահող, որից 20 հա-ն ոռոգելի չէ։ Դժվար է ներկայացնել այս գյուղը, որի նկարագիրը հեռու է նույնիսկ սահմանամերձ գյուղերի քարուքանդ պատկերներից։ Շատ վատ …

կարդալ ավելին

Գյուղական յուրահատկություն

03.08.2005

Գյուղն ունի 300 հա հողատարածք, որից 150 հա ցորենի դաշտեր են։ Արարատյան դաշտում սկսվել է ցորենի հունձը։ Էջմիածնի շրջանի Դողս գյուղում, որտեղ հունձը շարունակվում է, իսկական քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Գյուղապետ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ ու ակտիվ դերակատարմամբ, գյուղի սկզբնամասում, նրա սեփական կրպակում բացվել է մի «մաքսային կետ», որտեղ գյուղացու ցորենը դեռ տուն չհասած, ստիպողաբար ավտոմեքենայի …

կարդալ ավելին

Մինչեւ ՏԻՄ ընտրություններ Էջմիածնից բան չի մնա

03.08.2005

Էջմիածնի քաղաքային իշխանությունների ախորժակը գնալով այնքան է մեծացել, որ քաղաքի հնարավոր բոլոր տարածքները խժռելուց հետո այժմ էլ աչք են տնկել բնակիչների հողամասերին: Մասնավորապես, Էջմիածնի Կամոյի փողոցի 13 տան բնակիչ Կարեն Դավթյանը տեղական իշխանություններին մեղադրում է իր հողամասից 118,3 քմ ապօրինի բռնագրավելու եւ դատարանին հատկացնելու մեջ: «Անհիշելի ժամանակներից իմ նախնիները բնակվել են այս հասցեում,- պատմում է …

կարդալ ավելին

Կոմկուսն ու ղազերը

03.08.2005

Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ԼՂՀ ԱԺ ընտրություններում կոմունիստական ուժերի պարտությունը համարեց «դավադրության, խաբեության, ահաբեկության արդյունք»: Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին կոշտ գնահատականներ է տալիս՝ միաժամանակ խոստովանելով, որ Կոմկուսն այդ ընտրություններում դիտորդներ չի ունեցել: Երկքաղաքացիության առնչությամբ հարցիս էլ պատասխանեց. «Անհատական մոտեցում է …

կարդալ ավելին

Մեղրին զարգացնելու ժամանակն է

20.07.2005

Մեղրին, որը մինչ անկախացումը Հայաստանի պտղաբուծության, այգեգործության նշանավոր կենտրոններից մեկն էր, եւ որի արտադրած պահածոները, չրերը եւ այլ բարիքներ մեծ ճանաչում էին գտել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս, այսօր կանգնած է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առջեւ: Թեեւ ՀՀ կառավարությունը մի քանի տարի առաջ որոշում ընդունեց Մեղրու տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, …

կարդալ ավելին

«Մինյակ մեր Քյավառն ա էս վիճակի»

19.07.2005

Բայց թե այսօր Խալդին հեռացել է քաղաքից. քարուքանդ փողոցներ, անօգուտ, բայց կանգուն խորհրդային շենքեր, ասենք՝ «ԺՏՎ ըօՑՈ», «Հյուրանոց», գործարանային տարածքներ, մարած դեմքեր: Գավառ քաղաքում 2003թ. տվյալներով բնակչությունը կազմում է 26.000 մարդ (1996թ.-ին 40.000 էր), մեծ մասը՝ ծերեր: Տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են: Քաղաքում մնացած երիտասարդները զբաղվում են մանր առեւտրով: Աղջիկները մտածում են՝ մի հարուստ տղա …

կարդալ ավելին

Դարձյալ մեկ թեկնածու

19.07.2005

Հուլիսի 3-ը Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում համայնքապետի ընտրության օրն էր։ Միակ թեկնածուն գործող գյուղապետ անկուսակցական Աբիսողոմ Մաթեւոսյանն էր։ Բնականաբար, երբ չկար որեւէ մրցակից, եւ միակ թեկնածուն հենց գործող գյուղապետն էր, ընտրությունն անցավ շատ հանգիստ: Գյուղում ձեւավորվել էր երկու ընտրատարածք։ 28/02 ընտրատարածքում ընտրողների թիվը 1141 էր, որոնցից ընտրության մասնակցել էին 808-ը։ Այս ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը տեղի …

կարդալ ավելին

Վանաձորում սնանկ են ճանաչում, Գյումրիում՝ վաճառում

26.06.2005

Մինչ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը պարբերաբար ժամկետներ է սահմանում Վանաձորի Քիմգործարանի վերագործարկելու վերաբերյալ, ձեռնարկության գույքը «մանրից» աճուրդի է հանվում։ Ահավասիկ, վանաձորյան մամուլում տպագրվել է մի պատկառելի ցուցակ՝ «Վանաձորի Քիմգործարան ՇՄՎ ԴՁ-ի (Շինմոնտաժային վարչություն դուստր ձեռնարկություն)» անվճարունակության գործով կառավարչի կողմից հուլիսի 6-ին Գյումրիի Տնտեսական դատարանի շենքում ձեռնարկության՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք անցկացնելու վերաբերյալ (ընդ …

կարդալ ավելին

Գազ է՞լ չունեք

26.06.2005

Շուրջ 5 ամիս է, Վանաձորի Կ. Դեմիրճյան 26 շենքի շքամուտքերից մեկի միջնապատը սկսել է փլվել՝ ռեալ վտանգ հանդիսանալով շենքի հիմքերը խախտելու համար։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ չբնակեցվող բնակարանների ջրատար խողովակների անսարքության պատճառով հերթական վթարը տեղի ունեցավ, որի հետեւանքով շքամուտքի միջնապատը սկսեց խոնավանալ՝ նպաստելով ծեփի քայքայմանը։ Խողովակների անսարքությունը վերացվեց բնակիչների ուժերով, բայց այնքանով, …

կարդալ ավելին

Վարչապետի հետ լճերում քեֆ անող Էջմիածնի քաղաքապետը թալանում է

01.06.2005

Էջմիածին քաղաքի որոշ մտավորականներ դժգոհում են գործող քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի անօրինական գործողություններից՝ պնդելով, որ վերջինս քաղաքապետի պաշտոնում ընտրվելուն պես սկսել է Էջմիածնի մշակութային եւ կրթական կառույցները թալանել: Նրանք վրդովված հայտարարում են, որ քաղաքապետը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորյալն է, բայց իր գործունեությամբ խայտառակում ու վարկաբեկում է «Հանրապետական» կուսակցության հեղինակությունը: Էջմիածնում կատարվող իրադարձությունների վերջին ուշագրավ փաստն այն …

կարդալ ավելին