Բողոքի ցույց` Վանաձորում

27/08/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորի քիմգործարանի աշխատողները հերթական անգամ պատրաստվում են
շարունակել իրենց բողոքի ակցիաները՝ աշխատավարձերի չվճարման
կապակցությամբ: Նշենք, որ նախորդ ցույցերից, որոնք ընթանում էին Լոռու
մարզի Դատախազության շենքի առջեւ, եւ որոնց անդրադարձել է «168 ժամ»-ը,
անցել է շուրջ 4 ամիս: Այդ ընթացքում ոմանց պարտքերը մարվել են, եւ
նույնիսկ վանաձորյան պաշտոնական մամուլում շնորհակալություն էր հայտնվել
Լոռու մարզպետին՝ հարցի կարգավորման համար, մինչդեռ, փաստորեն, կան
մարդիկ, ովքեր իրենց աշխատավարձերի պարտքերը դեռեւս չեն ստացել: Կարծում
ենք, միանգամայն «տրամաբանական» կլինի, եթե ցույցը գլխավորի Վանաձորի
քաղաքապետը, քանի որ վերջինս դատական հայց է ներկայացրել քիմիական
համալիրի դեմ՝ համայնքին 152 միլիոն դրամ պարտքի համար, եւ դրա դիմաց
առաջարկում է վաճառել քիմգործարանի հանրակացարանի շենքը: