Վանաձորցիներից շատերը չեն հավատում, թե իրենց մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: «Միեւնույն է, ինչպես ուզեն, այնպես էլ կներկայացնեն արդյունքները: Քաղաքապետին ո՞նց անցկացրին: Նույն կերպ «այո»-ն կանցկացնեն»,- ասում են դեռեւս ՏԻՄ ընտրությունների արդյունքների «շոկից» դուրս չեկածները, որոնց ենթադրությունը կարելի է հիմնավոր համարել, եթե նկատի ունենանք, որ արդեն իսկ պատվիրված հարցումներ են անցկացվում …
կարդալ ավելինՕրերս Ղարաբաղի խորհրդարանում սկսվեցին 2006թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի հավաստմամբ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում 2006-ին չի նախատեսվում: Քաղծառայողների բազային աշխատավարձերը կբարձրանան 45-50 տոկոսով: Նախարարը բյուջեն գնահատելով՝ տեղեկացրեց, որ նախատեսվում է հարկային եկամուտների ահռելի ավելացում: ԱԺ պատգամավոր, ԼՂՀ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանի այն հարցին` թե ինչի՞ հաշվին է կառավարությունը …
կարդալ ավելինԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ խորհրդարանականները 2006թ. համար առավել կարեւորեցին արտաքին քաղաքականության քարոզչությունը, ինչի համար բյուջեի նախագծում, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանի հավաստմամբ, գումար չի նախատեսված, չնայած, որ նախարարության բյուջեն 2005թ. համեմատ կավելանա 19 մլն դրամով: Ներկաները խոստովանեցին, որ արտաքին քաղաքականության քարոզչության խիստ կարիք կա ոչ միայն հանրապետության տարածքում, այլեւ արտասահմանյան …
կարդալ ավելինՀայտնի է, որ խորհրդային տարիներին արցախցիները հիմնականում խոսում էին ռուսերեն եւ, բնականաբար, բոլոր հիմնարկներում գործավարությունն իրականացվում էր նույն լեզվով: Հետպատերազմյան ժամանակաշրջանում այստեղ աստիճանաբար սկսվեց հայերեն լեզվին անցնելու գործընթացը: Եթե նախկինում Ստեփանակերտի 10 դպրոցներից 3-4-ը եղել է ռուսական, ապա հիմա գործող 12 դպրոցից ոչ մեկն էլ ռուսական չէ: Ներկայումս Ստեփանակերտում գործում է ռուսական մեկ մասնավոր դպրոց, …
կարդալ ավելինՎանաձորի ոստիկանությունում նորանշանակ ղեկավարության առաջին գործը եղավ փողոցային առեւտրի դեմ պայքարի ուժեղացումը, ինչի ապացույցը վերջին մի քանի օրվա ընթացքում փողոցային առեւտրով զբաղվողների թվաքանակի կտրուկ պակասելն է` ոչ միայն Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առեւտրի վայրում, այլեւ՝ կենտրոնական շուկային հարող տարածքներում եւ նույնիսկ՝ «Մարզպետի բազարում»: Ոստիկանները պարբերաբար շրջում են շուկայամերձ տարածքներում եւ ստուգում, թե առեւտրով զբաղվողներն …
կարդալ ավելինԱնկեղծ ասած, ինձ, որպես գյումրեցու, ոգեւորեց թիվ 34 ԸԸՀ-ի կողմից հրապարակված թիվը, թե Գյումրիում ընտրացուցակների համաձայն` 119.500 հաշվառված ընտրող կա: Ուրեմն, կարելի է ենթադրել, որ մեր քաղաքի բնակչության թիվն անցնում է 190.000-ից: Բայց սա` առաջին հայացքից, քանի որ իրականությունը բոլորովին այլ է. ավելի ճիշտ` մտահոգող, քանզի Գյումրիում այսօրվա վիճակով հազիվ թե 80 հազար մարդ լինի: …
կարդալ ավելինՂարաբաղում հովանավորների ջանքերով ծրագրեր են իրականացվում նաեւ բժշկության բնագավառում: Վերջերս Ստեփանակերտի Հանրապետական ծննդատանը հրավիրված «Ընտանեկան բժիշկների կլինիկական օր» սեմինարի թեման Ղարաբաղում ընտանեկան բժշկության զարգացումն էր: Այն կազմակերպվել էր «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության, «Օնտարիոյի հայ-կանադական բժշկական միության», ԼՂՀ Առողջապահության նախարարության եւ Ղարաբաղի բժիշկների միության նախաձեռնությամբ: «Օնտարիոյի հայ-կանադական բժշկական միության» նախագահ, ընտանեկան բժիշկ Ավետիս Պողոսյանի խոսքերով, սեմինարի …
կարդալ ավելինԼՂՀ Ասկերանի շրջանում, որտեղ կա 1 քաղաքային եւ 41 գյուղական համայնք, 2005 թ. կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսված էր իրականացնել 180 մլն դրամի աշխատանք: Բացի պետական միջոցներից, այստեղ մի շարք հիմնախնդիրներ լուծվում են բարերարների ու բարեգործական միջոցներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերով շրջանում կատարվել եւ ընթացքի մեջ են շուրջ 167 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Շրջվարչակազմի ղեկավար Սամվել …
կարդալ ավելինՇիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նորաբաց շենքում կայացած անդրանիկ դատական նիստը Գյումրիում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքարկումը եղավ: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարտին Սուքիասյանը, ով Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածությունը, բողոքարկել է Շիրակի մարզի թիվ 34 ԸԸՀ՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելու մասին որոշումը: Ըստ հայցադիմումի՝ 2005 թվականի հոկտեմբերի …
կարդալ ավելինՂարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը «Երիտասարդ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ վերջերս քննարկվեց ԼՂՀ-ում գործող ՀԿ մոտ 20 ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցները որոշեցին բաց նամակ ուղղել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային տարբեր կառույցներին, շահագրգիռ մարմիններին: Քննարկման մասնակիցները նշել են, որ զեկույցում կան դրույթներ, որոնք ժողովրդի համար անընդունելի են: …
կարդալ ավելինԼՂՀ Մարտունու շրջանի վերաբնակեցվող Վարանդա գյուղում, որտեղ բնակվում է 17 ընտանիք, հոկտեմբերի 30-ին յուրահատուկ աշխուժություն էր տիրում: Գյուղի բնակարաններից մեկում, որը ժամանակավոր տրամադրված է դպրոցին, վարանդացիներն առաջին անգամ եկել էին ընտրելու իրենց համայնքի ղեկավարին ու ավագանու անդամներին: Մինչ այդ գյուղը չուներ համայնքի կարգավիճակ, իսկ ղեկավարի պաշտոնակատարն էր Ռուդիկ Բաղդասարյանը, որն իր թեկնածությունը չէր առաջադրել: Ի …
կարդալ ավելինԱյսօր դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի առաջին ատյանի դատարանի շենքային համալիրի բացման արարողությունը: Նախկին դատարանի շենքն էապես վնասվել էր 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով: 1988թ. ի վեր ՀՀ Շիրակի մարզի դատարանը, իսկ հետագայում նաեւ՝ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրը, շուրջ 17 տարի տեղակայված է եղել ժամանակավոր տնակ-կացարաններում՝ յուրաքանչյուր դատավորին մեկ …
կարդալ ավելինՂարաբաղում վերաբնակեցման անհրաժեշտության թեմային գնալով ավելի հաճախակի են սկսում անդրադառնալ: Վերջերս ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ազատագրված տարածքների շուրջ ծավալված տարաձայնություններին, նշել է, որ տարածքների հարցով վիճելու փոխարեն` անհրաժեշտ է մտածել դրանց վերաբնակեցման մասին: ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանի խոսքերով, հենց սկզբից էլ պետք …
կարդալ ավելինՎանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քանիցս պնդել է, թե իր մրցակից, ձեռնարկատեր Գագիկ Հովսեփյանի ղեկավարած «Ավտոմատիկա» գործարանը չի աշխատում, իսկ ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրը քաղաքապետի նախընտրական շտաբն իր մի հայտարարությամբ ակամա ընդունեց, որ ձեռնարկությունն աշխատում է։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ժամանակին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը միջնորդել է կառավարությանը, որ ձեռնարկության տնօրենին պարգեւի արժանացնեն, իսկ …
կարդալ ավելինՆախորդ տարվա համեմատ ցորենի գինն իջել է մոտ 40 տոկոսով, բայց մինչեւ հիմա հացի գինը մնացել է անփոփոխ: Բնականաբար, փաստը մեծ դժգոհությունների պատճառ է դարձել հասարակության շրջանում: Հացի խնդրի շուրջ վերջերս քննարկումներ են ծավալվել ԼՂՀ Ժուռնալիստների միության կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելինՎերջին տարիներին հացահատիկի արտադրությունը Ղարաբաղում համարվում է շահավետ գործ: Ցորենի արտադրությամբ զբաղվում էին բոլոր նրանք, ովքեր ունեին նվազագույն հնարավորություն: Ինչպես գյուղացիներն էին ասում, ամեն դեպքում` շահույթ կար, նույնիսկ եղանակային վատ պայմանների դեպքում: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանից, այս տարի 62.653 հեկտար տարածքից հնձվել է մոտ 86.000 տոննա հացահատիկ: Ցուցանիշը Ղարաբաղի պատմության մեջ քանակային առումով …
կարդալ ավելինԳյումրիում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններն անցել են ծայրաստիճան լարված մթնոլորտում: Բայց, հակառակ սպասումների, այստեղ քվեարկության օրվա ողջ ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել, թեեւ ի սկզբանե ուժային կառույցները լուրջ միջոցառումներ էին ձեռնարկել: Մեր տվյալներով, ընտրությունների նախորդ օրը Գյումրի էր բերվել հատուկ նշանակության ստորաբաժանման` կարմիր բերետավորների մի խումբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց թիվը …
կարդալ ավելինԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն` կիրակի օրը Գավառում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քաղաքապետ է ընտրվել ՄԱԿ կուսակցության թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա օգտին են քվեարկել ընտրություններին մասնակցած մոտ 11.000 ընտրողներից 4890-ը: Անկուսակցական Հրաչյա Զաքոյանի օգտին են քվեարկել մոտ 2500 ընտրող, իսկ գործող քաղաքապետ հանրապետական Գրիշա Հովեյանը ստացել է 1966 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ անկուսակցական Արմեն Խանդանյանը …
կարդալ ավելինԱյս մասին իր մտահոգությունն է արտահայտել նաեւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը` հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ ոլորտում առկա են մի շարք պրոբլեմներ, որոնց լուծման ուղղությամբ նախարարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր: Նախարարը նկատեց, որ բարձրագույն կրթություն ստանալը մեր օրերում շատ մատչելի է դարձել, եւ շրջանավարտները ձգտում են ստանալ «մոդայիկ» մասնագիտություններ …
կարդալ ավելինՂարաբաղում շարունակվում է մարդահամարի անցկացման գործընթացը, որի մեկնարկից անցել է արդեն մեկ շաբաթ: Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, առաջին վեց օրվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում լրացվել է 30.171 հարցաթերթիկ, իսկ գրանցված քաղաքացիների թիվը հասել է 113.415-ի:
կարդալ ավելին