Մարդահամարը շարունակվում է

26/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում շարունակվում է մարդահամարի անցկացման գործընթացը, որի մեկնարկից անցել է արդեն մեկ շաբաթ: Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, առաջին վեց օրվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում լրացվել է 30.171 հարցաթերթիկ, իսկ գրանցված քաղաքացիների թիվը հասել է 113.415-ի: