Բա ասում էիք` չի աշխատում…

29/10/2005

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քանիցս պնդել է, թե իր մրցակից, ձեռնարկատեր Գագիկ Հովսեփյանի ղեկավարած «Ավտոմատիկա» գործարանը չի աշխատում, իսկ ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրը քաղաքապետի նախընտրական շտաբն իր մի հայտարարությամբ ակամա ընդունեց, որ ձեռնարկությունն աշխատում է։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ժամանակին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը միջնորդել է կառավարությանը, որ ձեռնարկության տնօրենին պարգեւի արժանացնեն, իսկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ինչ-ինչ պատճառներով մերժել է մարզպետի միջնորդությունը։ Այսպիսով, ակամա խոստովանում են, որ ձեռնարկությունն աշխատել է այն չափով, որ մարզպետը նույնիսկ ցանկացել է խրախուսել տնօրենին։ Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր քաղաքապետը հակաքարոզչություն տանում։