ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ խորհրդարանականները 2006թ. համար առավել կարեւորեցին արտաքին քաղաքականության քարոզչությունը, ինչի համար բյուջեի նախագծում, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանի հավաստմամբ, գումար չի նախատեսված, չնայած, որ նախարարության բյուջեն 2005թ. համեմատ կավելանա 19 մլն դրամով: Ներկաները խոստովանեցին, որ արտաքին քաղաքականության քարոզչության խիստ կարիք կա ոչ միայն հանրապետության տարածքում, այլեւ արտասահմանյան տարբեր երկրներում, հատկապես՝ համանախագահող պետություններում: Հանձնաժողովը խոստացավ այդ բացը լրացնելու նպատակով դիմել կառավարությանը: Այս դեպքում հնարավոր կդառնան միջազգային կոնֆերանսների անցկացումը, նախարարության նոր կայքի ստեղծումը, փորձագիտական-վերլուծական նյութերի պատրաստումն ու տարածումը: