Լոռեցիները` սպասումների մեջ

08/09/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այն բանից հետո, երբ «Իրավունքի» մի գուշակություն կատարվեց, եւ
բարձրաստիճան մի սպա (որի մասին գուշակություն էր արվել, թե պետք է
պաշտոնից ազատվի եւ նշանակվի Լոռու մարզպետ) ՀՀ նախագահի հրամանագրով
պաշտոնից ազատվեց, լոռեցիները սպասում են, թե ե՞րբ պետք է կատարվի
գուշակության 2-րդ մասը. այն է` հիշյալ պաշտոնյայի մարզպետ նշանակվելուն։
Ոմանք էլ թերահավատությամբ են վերաբերվում այդ հնարավոր վարկածին,
կասկածելով, թե ՏԻՄ ընտրությունների նախօրյակին հազիվ թե մարզպետ փոխվի։
Ամեն դեպքում, լոռեցիների հիմնական քաղաքական թեման (չհաշված` ԱԺ-ում
Գեղամյանի ելույթներն ու պաշտպանության նախարարի պատասխանը) սա է. «Ասըմ
են` մարզպետին հանըմ են։ Էդ ճիշտ ա՞»։ Ահա թե ինչու, առայժմ Վանաձորում
նախընտրական թեժ պայքար քաղաքապետի պաշտոնի համար չի ուրվագծվում, քանի որ
բոլորին քաջ հայտնի է, որ ընտրությունների ելքը կախված է նրանից, թե ով
կլինի մարզպետը, որն էլ կաջակցի այս կամ այն թեկնածուին։ Իսկ ներկայիս
մարզպետը 1 ամիս առաջ հայտարարել էր, որ ինքն աջակցելու է գործող
քաղաքապետին։