Վանաձորի ավագանու կազմում, ի տարբերություն նախորդ ավագանու, մեծահոգաբար տեղ են հատկացրել նաեւ 2 կանանց: (Մինչ այդ, վերջին անգամ ավագանու կազմում երեք տարի առաջ էր մի կին եղել՝ քաղաքի գլխավոր հոգեբույժը, ով էլ այժմ ընտրվել է): Էլցանցի «ֆրակցիան» փոխարինվել է 3 բժիշկների «ֆրակցիայով»: Ավագանու կազմում ընդգրկվել են նաեւ Սոցիալական ծառայության պետը (ով քաղաքապետի մրցակցի «թիմից» էր), ջրային եւ բաղնիքային տնտեսության ղեկավարները, արդյունաբերական բացօթյա շուկայի տնօրենը: Ավագանիներից մի քանիսը վերընտրվածներ են, ոմանց մասին վանաձորցիները չէին էլ լսել: