«Իրավունքի այբուբենը»՝ ուրիշի իրավունքների հաշվին

25/11/2005

Ռուսաստանի «HTB» հեռուստատեսության հաղորդումները Վանաձորում հեռարձակվում են տեղական հեռուստատեսություններից մեկի միջոցով: Իսկ «HTB» հեռուստատեսության հաղորդումները, կինոնկարներն՝ առավել եւս, գերհագեցած են յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ տրվող գովազդներով: Տվյալ դեպքում, սակայն, դա չէ էականը, այլ՝ այն, որ նույն գովազդի ժամանակ հնչող տեղական գովազդն ավելի երկար է տեւում, քան՝ գովազդի համար «HTB»-ով սահմանված ժամանակահատվածը: Արդյունքում, հեռուստադիտողը զրկվում է հաղորդումը նորմալ դիտելու հնարավորությունից: Գովազդային այդ անհամամասնությունը սկսվեց այն բանից հետո, երբ տեղական գովազդներին սկսեցին գումարվել «Իրավունքի այբուբենը» եւ «այո»-ին նվիրված զանազան քարոզչահոլովակներ: Ի դեպ, նույն կերպ հեռուստադիտողների իրավունքները ոտնահարվում էին նաեւ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին, երբ որեւէ ռուսաստանյան հաղորդում կարող էր կեսից ընդհատվել ու շարունակության փոխարեն` «հրամցվել» որեւէ քարոզչահոլովակ՝ ավագանու որեւէ թեկնածուի վերաբերյալ: