Շիրակի թեմի առաջնորդարանը հաստատել է 2006թ. շինարարական ծրագիրը: Նախորդ տարիների համեմատ ավելացել են ֆինանսավորման ծավալները: 2006թ. շինարարական ծրագրերով հիմնական շեշտը դարձյալ դրվելու է գյուղական համայնքների կիսաքանդ եկեղեցիների վերականգնման վրա: Այս տարի ծրագրված է 2մլն դոլարի շինարարություն կատարել: Արդեն ընթացքի մեջ են Գյումրիի Յոթվերք եկեղեցու, Սոցիալական կենտրոնի եւ Հառիճավանքի շինարարությունները: Միայն Գյումրիի սոցիալական կենտրոնի համար հատկացվել է 360 հազար եվրո: Նշենք, որ Շիրակի թեմում իրականացված եւ իրականացվող բոլոր ծրագրերն իրականացվում են միջազգային բարեգործական կազմակերպությունների եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ: