Մեղավորները հայտնվեցին

21/03/2006

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Գյումրիի` 5 ամիս առաջ վերանորոգված Արդարադատության պալատի շենքի տանիքն անմխիթար վիճակում է, ինչի հետեւանքով շենքում բառացիորեն անձրեւում է: 25 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տանիքի շինարարը` «Երեւանշին» ԲԲԸ-ի Գյումրիի մասնաճյուղը, գտել է իր աշխատանքի թերությունները եւ 1 տարի երաշխիքային ժամանակում պարտավորվում է վերացնել դրանք, սակայն ոչ սեփական միջոցներով: Մասնաճյուղի տնօրեն Ֆյոդոր Աբրահամյանը, սակայն, մեղադրում է տանիքի նախագիծն իրականացնող երեւանյան մասնագետներին, ինչպես նաեւ Գյումրիի Արդարադատության պալատին, որը «տանիքի խնամքը լավ չի իրականացրել»: Մասնավորապես, ձյունը չի մաքրել: Տանիքի վերանորոգման համար նախատեսվում են ֆինանսական նոր հատկացումներ: