Լոռու մարզխորհրդի` մարտի 4-ի գարնանային առաջին նիստը, որը նվիրված է 2005թ. մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, աչքի էր ընկնում իր բացառիկությամբ. դահլիճը կիսով չափ դատարկ էր, քանի որ գյուղապետերի մեծամասնությունը չէր ներկայացել։ Դատելով այն բանից, որ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի ելույթի մեջ տեղ էին գտել դժգոհություններ որոշ գյուղապետերի աշխատանքից, դժվար չէ պատկերացնել, թե ինչու գյուղապետերը չէին ժամանել ամենամսյա հերթական նիստին։ Դատելով մարզպետի հրապարակային դժգոհությունից` կարելի է պատկերացնել, որ գյուղապետերի հերթական խումբը կամ ժամկետից շուտ հրաժեշտ կտա պաշտոնին (մարզպետի կողմից անվստահության արժանանալով), կամ այլեւս հնարավորություն չի ունենա մասնակցելու համայնքային ընտրություններին։ Այդպես է եղել մարզի գյուղերում 7 տարի շարունակ։ Գյուղերի մի մասում գյուղապետերը չեն հասցնում պաշտոնավարել մինչեւ լիազորությունների ավարտը։
Գ. Հ.