Վնասազերծել են

29/05/2008

Եղեգնաձորի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 28 տան բնակչից մայիսի 23-ին` ժամը 14։25-ին, ահազանգ է ստացվել, որ իր տուն է մտել գյուրզա տեսակի օձ, եւ անհրաժեշտ է օգնություն: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած փրկարարները վնասազերծել են օձին: