Հնարավոր առաջատարը

01/06/2008

«ՌԴ-ն կարող է մտնել կենսավառելիքի արտադրության համաշխարհային առաջատարների շարքը»,- հայտարարել է ՌԴ արդյունաբերողների եւ ձեռնարկիչների միության (ՌԱՁՄ) Ագրոարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահ Իվան Օբոլենցեւը: «Ըստ ՌԴ Գյուղատնտեսական նախարարության գնահատման՝ հայրենական գյուղատնտեսությունը կարող է հացահատիկի արտադրությունն ավելացնել 20 միլիոն տոննայով, ինչը բավական է տարեկան 7 միլիոն տոննա կենսավառելիք արտադրելու համար»,- ասել է նա: Ըստ նրա՝ ներկայումս ՌԴ-ում իրագործվում է կենսավառելիքի թողարկման վեց նախագիծ, եւ ենթադրվում է, որ առաջիկա մի քանի տարում երկրում կհայտնվեն մինչեւ 25 նման ձեռնարկություններ: Սակայն, ըստ Օբոլենցեւի` շուկայի փորձագետների կարծիքով, կենսավառելիքը չի կարող լիովին փոխարինել նավթին, քանի որ այն պահանջվող քանակությամբ արտադրելու համար կարող է չբավականացնել գյուղատնտեսական հումքը: