մարզեր

Սարսափի մեջ են

22.02.2009

2008թ. նոյեմբերից մինչ օրս Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ (նախկին Փայահան) համայնքում գայլերի բաժին են դարձել 30 մանր ու 2 խոշոր եղջերավոր անասուններ, հորթեր, 2 ավանակ: Գյուղապետ Սուրիկ Թեւանյանն «Արմենպրեսին» ասել է, թե երեկոյան ժամերին գայլերը ոհմակներով մտնում են գյուղ եւ սարսափի մեջ պահում գյուղացիներին: Մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով գյուղապետարանը որոշել է գյուղում գիշերային լուսավորություն անցկացնել: …

կարդալ ավելին

Տուն ստանալու համար ընտանիքը որոշեց ունենալ 5-րդ երեխան

15.02.2009

Նորվարդ Վարդանյանի 5-րդ երեխան կծնվի մի քանի ամսից, սակայն նա չգիտի, թե որտեղ է բնակվելու իր անչափահաս երեխաների հետ: Շուշիում գտնվող այն բնակարանը, որտեղ հիմա բնակվում է նրա ընտանիքը, շուտով պետք է ազատեն: «Որտեղ պետք է ապրեմ` չգիտեմ, որտեղ դուրս գանք: Չէ՞ որ եկել ենք Շուշիում բնակություն հաստատելու, բայց մեզ ասում են, որ տունը պետք …

կարդալ ավելին

Անդամահատում թույլ չի տա

11.02.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կիրակի օրը Մյունհենում իր հետ կայացած հանդիպմանը խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Թբիլիսիին: Ինչպես լրագրողներին ասել է Սահակաշվիլին, Բայդենը վրացական պատվիրակության հետ «բավականին տեւական ու շատ կոնկրետ հանդիպում է անցկացրել»: «Կոնկրետությունն այն է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական օգնությունը Վրաստանին, ինչը շատ …

կարդալ ավելին

Համաճարակ չկա

08.02.2009

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց փետրվարի 1-4-ն աղեստամոքսային գանգատներով դիմել է 13 մարդ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, ըստ որի՝ հիմնական դիմողները երեխաներ են, հիվանդների վիճակը գնահատվում է կայուն: Երեկ հիվանդանոց նման գանգատներով մարդիկ չեն դիմել: ՀՀ Առողջապահության Նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ …

կարդալ ավելին

Կապանում շրջում է գործազրկության ուրվականը

07.02.2009

Փետրվարին կապանցիները թխում են առաջին ժենգյալով հացը: Սա արարողակարգ է, որին անհամբեր սպասում են ընտանիքի գրեթե բոլոր անդամները: Բայց այս փետրվարին Կապանի փողոցներով քայլող կապույտ բաճկոնավորները, որոնց կրծքի վրա գրված է «Դանդի Փրեշիուս Մեթալս», ասում են, որ անգամ դրան չեն սպասում. «Տրամադրություն չունենք: Համոզված ենք, որ կրճատվելու ենք: Աշխատանք էլ չկա: Ամբողջ օրը թափառում ենք …

կարդալ ավելին

Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր

30.01.2009

Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մագիլնիկը», տեղակայված է քաղաքի Լեն-Հանքեր (Մադան) թաղամաս գնացող ճամփեզրին, թաղամասից հազիվ 1 կմ հեռավորության վրա: Իր գործարկման օրվանից մինչեւ վերջերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը չի օգտագործել գերեզմանոցը: Այն այսօր բացարձակ անուշադրության է մատնված: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեցին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող …

կարդալ ավելին

Քոթոյի որջերը

24.01.2009

Ինչպես հայտնի է, անցած տարվա հոկտեմբերի 24-ին Ստեփանավանի քաղաքապետ, Քոթո մականունով Սարգիս Ղարաքեշիշյանը վիճաբանության ընթացքում իրեն պատկանող «Դրախտ» ռեստորանային համալիրում «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակել էր Արծրուն Հակոբյանի, Արթուր Աղաջանյանի եւ Արմեն Գրիգորյանի վրա: Ընդ որում, ինչպես քաղաքապետը, այդպես էլ այս երեք տղաները ՀՀԿ-ի եւ Ստեփանավան քաղաքի ավագանու անդամներ են: Ի դեպ, քաղաքապետից հրազենային վնասվածք ստացած …

կարդալ ավելին

Ցուցադրական այց

24.01.2009

Անցած շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Շահումյանի շրջան (Քարվաճառ) եւ հանդիպել նույն օրը այնտեղ ժամանած Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ըստ նույն աղբյուրի, Բակո Սահակյանը եւ Տիգրան Սարգսյանն այցելել են Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրեր, հանդիպել բնակչությանը: …

կարդալ ավելին

Վաճառել են աճուրդով

17.01.2009

ՀՀ կառավարության որոշմամբ «Նուռնուս» կազմակերպությունում մի քանի օր առաջ աճուրդով իրացվել են անցած տարեվերջին Չինաստանից Հայաստան ներկրված 13 մլն յուանի 50 միավոր տրակտորներն ու մեկական միավոր եգիպտացորենահավաք ու հատիկաընդեղենահավաք կոմբայնները` իրենց շարքացաններով, հավաքիչ-մամլիչներով, սրսկիչներով, կցասայլերով եւ գյուղգործիքներով: Ինչպես «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սպասարկումների վարչության պետ Արամ Միքայելյանը, իրացումից գոյացած միջոցներն այս անգամ եւս …

կարդալ ավելին

Գյումրիում դեռ 4284 անօթեւան կա

14.12.2008

Ավտոկայանը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասն է` քաղաքի աղմուկ-աղաղակից կտրված խուլ մի անկյուն: Այստեղ գրեթե ամեն տարի դժբախտ պատահարներ են տեղի ունենում` մեկ թաղամասով հոսող «Կեղտոտ չայում» երեխա է խեղդվում, մեկ էլ տնակներն են գետում հայտնվում: Նման մի ընտանիքի հազիվ կարողացան փրկել անցած տարի. գետակը տարիների ընթացքում թուլացրել էր տնակի հիմքը, ու ընտանիքի երեք անդամները գիշերով` …

կարդալ ավելին

Գյումրիի վթարայինները հերթով փլուզվում են

14.12.2008

Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Իսահակյան 9 շենքը արդեն երրորդ տարին է` կարուսելի պես օրորվում է: Այդ պատճառով էլ մեկ առաջին հարկի բնակիչն է նստած տեղը նկուղում հայտնվում, մեկ էլ պատերն են բացվում ու երրորդ հարկիններն են ներքեւ գլորվում: Ինչպես կատակում են բնակիչները, եթե շտապօգնությունն ու Փրկարար ծառայությունը գործ չունենան, իրենք կան ու կան: 80 տարվա …

կարդալ ավելին

Երեխաների օրգանիզմում հայտնաբերվել են ծանր մետաղներ

14.12.2008

Լեռնաձոր գյուղում (Սյունիքի մարզ) ապրող 7- ամյա հինգ աղջիկների մազերում հայտնաբերվել է ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Նույնատիպ մետաղների հավաքածու է հայտնաբերվել նաեւ Քաջարանում հետազոտության ենթարկված 12 երեխաների մազերի նմուշներում: Նրանց մազերի հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.): Ուսումնասիրությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Քաջարանի …

կարդալ ավելին

Ավելացել է 3 ջրագիծ

14.12.2008

Սյունիքի մարզում նախորդ տարիներին նորոգված եւ կառուցված ոռոգման ջրագծերի քանակն ընթացիկ տարում ավելացել է 3-ով: Դրանք են` 4,8 կմ երկարությամբ Աղիտուի ջրագիծը` 4,8 մլն դրամ արժողությամբ, 0,5կմ-անոց Նռնաձորի ջրագիծը` 4,5 մլն դրամ, եւ 6,7 կմ Մուծքի ջրագիծը` 12,5 մլն դրամ արժողությամբ: Մարզում շուրջ 700 հա ոռոգվող ցանքատարածքներից ջրօգտագործող ընկերությունները սպասարկում են 1600 հա հողատարածք: Եկող …

կարդալ ավելին

Թանկ Ամանոր

14.12.2008

Ամանորյա արհեստական տոնածառ գնելու եւ այն զարդարելու համար այսօր ամենաքիչն անհրաժեշտ է 40 հազար դրամ։ Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: «Անհամեմատ աճել են արհեստական եղեւնիների գները: Ցանկանում էի փոքրիկիս համար գնել մեծ տոնածառ, սակայն չեմ կարող, քանի որ խանութներում մոտ երկու մետր տոնածառն արժե 71 հազար դրամ: Ստիպված եմ գնել ավելի փոքրն ու մատչելին»,- «Ա1+»-ի …

կարդալ ավելին

Ինչպես ամեն տարի

14.12.2008

Արարատի մարզում այս տարի արտադրվել է 90 հազ. 490 տոննա պտուղ, 87 հազ. 283 տոննա խաղող: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը: Ըստ նրա, գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված խնդիրներ մարզում այս տարի չեն նկատվել, գյուղացիներից դժգոհություններ չեն հնչել: Որոշ գյուղերում ընթացիկ տարի բարձր բերք էր սպասվում, սակայն կարկուտը 20-30 …

կարդալ ավելին

Համարյա կատարել են

07.12.2008

ՀՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով այս տարի Սյունիքում նախատեսված էր իրականացնել 11 ծրագիր: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, պայմանագրային գներով նախատեսված 665 մլն դրամի տարեկան ծրագրի դիմաց նոյեմբերի դրությամբ կատարվել են 624 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ, կամ տարեկան ծրագրի 94 տոկոսը: Ներկա դրությամբ ավարտվել է Արավուս, Խոզնավար գյուղերում նոր դպրոցների …

կարդալ ավելին

Հարկերն ավելացել են

06.12.2008

Սյունիքի մարզի համայնքների այս տարվա բյուջեներով նախատեսված սեփական եւ ամրագրված եկամուտը 1 մլրդ 686 մլն դրամ էր: Նոյեմբեր ամսվա դրությամբ համայնքների հավաքագրած սեփական եկամուտները կազմել են նախատեսվածի 65 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը եղել է 51 տոկոս: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը, համայնքային բյուջեների …

կարդալ ավելին

Փայտով են տաքացնում

30.11.2008

Կապանի մանկապարտեզներն այս տարի եւս ջեռուցվում են ավանդական եղանակով` փայտով: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանն «Արմենպրեսին» ասել է, որ քաղաքի միայն թիվ 10 մանկապարտեզն է ջեռուցվում գազով: Չնայած գազիֆիկացվել է նաեւ թիվ 4 մանկապարտեզը եւ արդեն ունի լոկալ ջեռուցման ցանց, սակայն այն կշահագործվի դեկտեմբերից: Իսկ մինչ այդ այս նախակրթարանի խմբասենյակները եւս ջեռուցվում են փայտե …

կարդալ ավելին

Կաթնատու երինջներ` Ղարաբաղին

30.11.2008

ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 66 մլն դրամի շրջանակներում Ավստրիայից հանրապետություն է ներկրվել «Շվից» ցեղի բարձր կաթնատու 66 գլուխ երինջ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ, գյուղատնտեսության գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ վերհիշյալ կենդանիներն այս անգամ հատկացվելու են ԼՂՀ-ի ֆերմերային տնտեսություններին` տարածաշրջանի կաթնային տավարաբուծությունն ու տոհմասելեկցիոն աշխատանքները խթանելու նպատակով: …

կարդալ ավելին

Սողանքները խթանում են աղքատության ցուցանիշի բարձրացմանը

19.11.2008

Սողանքները տարեկան մոտ 45 մլն դրամի վնաս են հասցնում մեր պետությանը: Հայաստանի տարածքի 2.4 տոկոսը ակտիվ սողանքային է: Սողանքները Հայաստանում սկսել են ուսումնասիրել սկսած 1950-ականներից: Տարածված են հիմնականում լեռնային եւ նախալեռնային տեղամասերում: 2008 թ. մասնագետները գրանցել են մոտ 3000 սողանք: 2 հա եւ ավելի մակերեսով գույքագրման եղանակով գրանցվել է 2504 սողանքային տեղամաս: Հայաստանի տարածքի 960 …

կարդալ ավելին