Հարկերն ավելացել են

06/12/2008

Սյունիքի մարզի համայնքների այս տարվա բյուջեներով նախատեսված սեփական եւ ամրագրված եկամուտը 1 մլրդ 686 մլն դրամ էր: Նոյեմբեր ամսվա դրությամբ համայնքների հավաքագրած սեփական եկամուտները կազմել են նախատեսվածի 65 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը եղել է 51 տոկոս: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը, համայնքային բյուջեների մուտքերն ավելացել են 431 մլն դրամով, ինչը պայմանավորված է ֆոնդային բյուջեի մուտքերի աճով: Իսկ հողի հարկի, գույքահարկի եւ հողի վարձակալության գծով եկամուտների հավաքագրումը, ըստ նրա, գոհացուցիչ չէ: Մարզում կան համայնքներ` Բարձրավանը, Սվարանցը, Խոզնավարը, Քարաշենը, Ույծը, որոնց սեփական եկամուտների հավաքագրումը դեռեւս ցածր մակարդակի վրա է: