մարզեր

Կապանում մշակույթը զավթել են ռաբիսները

23.01.2010

Կապանցի երգահան Վահան Մանուկյանին ու նրա կնոջը` երգչուհի Սիլվա Սարգսյանին, հանդիպեցի Կապանի Մշակույթի կենտրոնի մուտքի մոտ, որտեղից պարզ լսվում էին դահլիճում ընթացող համերգի ձայները, ավելի ճիշտ` ռաբիս երգերի անհրապույր ձայները: Երաժշտասեր ամուսիններին զարմացնում էին ոչ թե ռաբիս երգերի ռաբիս կատարումները, այլ հանդիսատեսի վերաբերմունքն այդ երգերի նկատմամբ: «Կապանում մշակութային ռեգրես է: Որեւէ բան չի փոխվել: Միայն …

կարդալ ավելին

Ռուսներն ուրան են փնտրում Լեռնաձորում

19.01.2010

Շուրջ 2 տարի է, ինչ Կապանում տեղաբնակների շրջանում թափառում են Լեռնաձոր գյուղի ուրանի հանքավայրի շահագործման մասին լուրերը: Դա է պատճառը, որ կապանցիներին այլեւս չի զարմացնում Կապանում քաջարանցիների կողմից բնակարաններ գնելու ձգտումը: «Ախր, զարմանալ կարելի ա: Էդ ուրանը 40կմ շառավղով տարածվում ա: Հիմա քաջարանցիներն իջնում են Կապան` որ ի՞նչ: Մենք էլ ուզում ենք էստեղից փախնել: Ահավոր …

կարդալ ավելին

Ալավերդի. հուշերի եւ կոնտրաստների քաղաք

03.12.2009

Ալավերդին զարմանալի դիմանկար ունեցող քաղաք է: Այն կարծես պատմության ներկա ընթացքից շատ հեռու գտնվող բնակավայր է, որն ապրում է անշտապ ռիթմով` շրջապատված հսկա սարերով, չնաշխարհիկ բնությամբ եւ սուզված լինելով խորհրդային անցյալի հուշերի եւ գործարանից հանդարտ շիթերով դուրս մղվող ծխի մեջ: Ալավերդիում սովետական էպոխայի դրոշմներն այնքան շատ են, որ իսկապես թվում է` պատմությունն այստեղ «սառել» է …

կարդալ ավելին

Գրիբոյեդովը հոգնել է նախարարություններից

03.12.2009

Էջմիածնից դեպի Գրիբոյեդով գյուղ ընդամենը 15 րոպե է, այն էլ՝ «սովորական» երթուղային տաքսիով: Գրիբոյեդովցի` ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով փոքրիկ տղային այս ճանապարհը չափազանց երկար էր թվում: Նա շարունակ ոտքերը դնում էր նստատեղերին` չարաճճի ժպիտով որսալով ուղեւորների հայացքները: Ճանապարհի եզրերին ուրվագծվում էին կիսաայրված, անմշակ բաց տարածությունները, որտեղ ինչ-որ բան որոնելու հույսով շտապում էր նախիրը: «Տատ, …

կարդալ ավելին

Մի մասը բողոքում է, մյուս մասը՝ պաշտպանում

09.11.2009

Օրեր առաջ Արմավիրի մարզի Լուսագյուղի բնակիչները դժգոհում էին հարեւան գյուղում գտնվող «Արաքս» թռչնաբուծական գործարանից արձակվող գարշահոտից: Մեր զրուցակիցները նշում էին, որ գյուղում միայն թռչնամորթի ժամանակ է այդ սուր հոտը տարածվում, այսինքն` շաբաթվա բոլոր օրերը, բացի կիրակիից: (Փաստենք, որ իսկապես կիրակի օրը, մեր այցելության ժամանակ, գյուղում տարածվել էր միայն թարմ հացի հոտը): Բնակիչները մեծ ոգեւորությամբ պատմում …

կարդալ ավելին

Ամենահարուստ հանգուցյալները

30.10.2009

«Forbes» ամսագիրը կազմել է ամենահարուստ հայտնի հանգուցյալ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է դիզայներ Իվ Սեն Լորանը: 2008թ. մահացած մոդելյորի հետմահու եկամուտը կազմել է $350 մլն: Աղյուսակում նրան հաջորդում են երգահան Ռիչարդ Ռոջերսը եւ բանաստեղծ Օսկար Համերստայնը ($235 մլն): 3-րդ տեղում Մայքլ Ջեքսոնն է, որի կարողությունը մահից հետո ավելացել է $90 մլն-ով: 4-րդ տեղում է …

կարդալ ավելին

Լուսագյուղը՝ առանց լույսի

28.10.2009

Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի նեղլիկ փողոցների տեսքը հիշեցնում է ավազի վրա ցախավելի թողած ձեռագրի մասին: Այստեղ, ինչպես մյուս գյուղերում, մարդիկ կարիքներին կպած ապրում են` եկող-գնացողներին հյուրասիրելու պատրաստակամությամբ: Եվ հետաքրքիրն այն է, որ այս գյուղում սոցիալական կարիքների մասին խոսելը համարվում է երկրորդական խնդիր: Ու թեեւ գյուղի բնակիչները հարմարվել են ամբողջ տարին լվացքն ու սպասքը բակում գտնվող …

կարդալ ավելին

Եղեգնուտը՝ նախկին պատգամավորի դեմ

26.10.2009

Բողոքի ցույց` Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դեմ Արմավիրի մարզի Եղեգնուտ (նախկինում՝ Բադալ) գյուղի բնակիչները գրեթե ամեն օր հավաքվում են գյուղի կենտրոնական հատվածում գտնվող բենզալցակայանում ու քննարկում գյուղի «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անօրեն գործունեությունը: «Բադալում վիճակը գնալով վատանում ա: Էս գործարանը 1980-ական թվականներին գիտե՞ք ինչ համբավ ուներ: Իսկ հիմա` գնացեք-տեսեք` Անիի …

կարդալ ավելին

Զվարթնոցը՝ երազի ու իրականության միջեւ

16.10.2009

Գոմաղբի հետագծերը, դեղնադարչնագույն խոտի տնակաձեւ դեզերն ու ոչխարների անհրապույր մայունն ուրվագծում են Էջմիածնի Զվարթնոց թաղամասի պատկերը, որի ընկալման համար նույնիսկ չեն օգնում տեղաբնակների ճշգրտումներն իրենց բնակավայրի մասին: «Սա գյուղ չէ, այլ թաղամաս: Դուք վիրավորում եք մեզ: Չնայած՝ բացի Երեւանի կենտրոնից, ամբողջ Հայաստանը գյուղ ա»,- ասում են գյուղացիները: Նրանք քիչ հետո սկսում են թվարկել իրենց հոգսերը, …

կարդալ ավելին

«Զաբոռի» բացմանը սպասելիս

06.10.2009

Այս մասին Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները բավական զգուշությամբ են խոսում, քանի որ թուրքերի հետ նույնիսկ մեկ բառի փոխանակումը համարվում է օրենքի խախտում: «Դրա համար էլ սահման են գծել, որ չխախտենք: Մենք չենք խախտում, բայց պատահել ա, որ իրանք են խախտել: Նույնիսկ տարիներ առաջ թուրք էր մտել մեր գյուղ»,- ասում են գյուղի բնակիչները: Գյումրեցի Արշավիր …

կարդալ ավելին

«Սաղ վերխուշկեն մաֆիա ա, գյուղացին ո՞ւմ է պետք»,- ասում են Արտաշատի խաղողագործները

02.10.2009

8-րդ դասարանի աշակերտ Մամուդի հետ քայլում ենք Արեւաբույր գյուղի այն փողոցով, որը տանում է դեպի «Արտաշատ Վինկոն» ընկերություն: Մամուդն իր գույնզգույն պայուսակի պես վառ գույներով պատմում է գյուղի կյանքի մասին, իր ընտանիքի, ու նույնիսկ խոսում հայ-թուրքական սահմանների բացման մասին: «Գիտես, ես լսել եմ, որ հայերի նախագահը ուզում ա սահմանները բացի, բայց երեւի սխալ են անում: …

կարդալ ավելին

Կրքեր երկաթի հանքի շահագործման շուրջ

24.09.2009

Մինչ 2008թ. Հրազդանի երկաթի հանքի մասին միակ տեղեկատվական աղբյուրը «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանն էր: Այստեղ նշվում է, որ հանքավայրի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ այն, որ տվյալ հանքը պարունակում է 75-100 մլն տոննա երկաթի հանքաքար` 27,95 տոկոս երկաթի պարունակությամբ: Սակայն հանքավայրը այդպես էլ չշահագործվեց: Սրա պատճառը, ըստ Հրազդանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանի ենթադրությունների` երկուսն են` …

կարդալ ավելին

«Զավթողական» խաղեր ուսումնարանի տնօրենի դեմ

16.09.2009

Անստորագիր նամակի հետքերով Մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արհեստագործական ուսումնարանի ներկա եւ նախկին աշխատակիցները հարկադրված անստորագիր նամակ էին ուղարկել մեր թերթի խմբագրություն: Նամակում աշխատակիցները պատմում էին իրենց տնօրենի` Խաչիկ Կզլյանի, ու վերջինիս «զեղծարարությունների» մասին, թե ինչպե՞ս է տնօրենը ուսումնարանին պատկանող ճաշարանը վերածել իր սեփական բնակարանի, ինչպե՞ս է նա վաճառել ուսումնարանի գույքը, եւ այլն, …

կարդալ ավելին

Պետության «խորթ տղերքից՞է Ջրահովիտը

10.09.2009

Պարոն Հարությունին հանդիպում եմ Ջրահովիտ գյուղի մուտքի մոտ` իր սպիտակ ձիով ու սայլով: Մոտենում եմ նրան ու կատակելով հարցնում, թե տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետի վերջին «հրահանգի» մասին, ըստ որի` սայլերի վրա էլ պարտադիր պետք է ամրագոտիներ կապել: «Դե հանկարծ չգրեք, որ ռեմենս չեմ կապել… Միլիցիան կարող ա տուգանի: Համ էլ գյուղում թույլատրվում ա առանց …

կարդալ ավելին

Հիդրոէլեկտրակայաններ` ԼՂՀ-ում գետերի վրա

02.09.2009

Մինչ օրս կարծիք կար, թե ԼՂՀ տարածքում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն էր, որը գործում էր 1930-ականներից: Այն ուներ փոքր հզորություն եւ բավարարում էր միայն Ստեփանակերտի պահանջները: 1940-ականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարտակերտի շրջանի Մադաղիս բնակավայրի մոտ: Ադրբեջանական այն ժամանակվա իշխանություններն ամեն ինչ արեցին այդ ՀԷԿ-երը փակելու …

կարդալ ավելին

«Թուրքի ձեռքը խաղողին էլ կհասնի»,- վստահ է Ոսկեհատի խաղողագործ Կոլյան

02.09.2009

Ոսկեհատ գյուղը գտնվում է Էջմիածնից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Այստեղ էլ, ինչպես բոլոր գյուղերում, հողերի մի մասը պարապությունից «հանգստանում» է, մարդիկ էլ անգործությունից նարդի են խաղում: Եվ ամեն անգամ նրանք զառը գլորելիս հիշում են ոռոգման ջրի «թանկ ու կրակ» լինելը, պետության ու քաղաքացու խորթացումը, բերքի իրացման խնդիրները: Այս բոլոր խոհերի ծանրությունից էլ խաղաքարն այնքան …

կարդալ ավելին

Հողերի ապօրինի վաճառք

29.08.2009

Մեր տեղեկություններով` երեկ ամբողջ օրը Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետարան են այցելել ՀՀ Դատախազության մեծ թվով աշխատակիցներ եւ պաշտոնատար այլ անձինք: Պատճառն, ըստ մեր աղբյուրների` Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի ապօրինի գործարքներն են, որոնց կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Երեկ օրվա ողջ ընթացքում նախաքննական մարմինները գյուղապետարանում փաստաթղթերի ուսումնասիրություններ են կատարել, որի ընթացքում անընդհատ Գառնի են այցելել …

կարդալ ավելին

«Ես երեխաներիս չեմ վաճառել»,- ասում է 5 երեխաներին մանկատուն հանձնած Նարինե Ջանինյանը

27.08.2009

Մի քանի ամիս առաջ Վանաձորի բնակչուհի Նարինե Ջանինյանի դեմ քրեական գործ հարուցվեց, ըստ որի` նա դեռ չծնված իր երեխայի համար կնքել էր վաճառքի պայմանագիր: Ընդ որում` ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ պայմանագիրը տիկինը կնքել էր Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի հետ, որը, ըստ Ն. Ջանինյանի սկզբնական ցուցմունքների, իրեն տվել էր պայմանավորված գումարի 50 տոկոսը, այսինքն` 300.000 …

կարդալ ավելին

29-ամյա աղջիկը սպանեց մորը

24.08.2009

Օգոստոսի 18-ին, ժամը 17:20-17:30-ի սահմաններում Սպիտակի Մեծ Պարնի գյուղում կատարվածը ցնցեց ամբողջ հանրապետությունը, երբ 29-ամյա Լուսինե Միկոյանը կացնահարվածներով սպանել էր իր մորը: Այս մասին Ոստիկանությանը ահազանգել էր Մեծ Պարնիի գյուղապետը: Սա Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունն էր, որը շատ արագ տարածվեց մամուլի էջերում: Մենք չսահմանափակվեցինք պաշտոնական սեղմ հաղորդագրությամբ եւ մեկնեցինք Մեծ Պարնի` հասկանալու այս դաժան ողբերգության պատճառներն …

կարդալ ավելին

Կապանցի թերթավաճառի պատուհանից

21.08.2009

Ձմեռը կապանցի թերթավաճառ պարոն Ռոբերտը ստիպված է լինում ավելի երկար սպասել Երեւանից եկող փոստի մեքենային: Հատկապես, երբ ճանապարհները ձյունառատ են ու սառցակալած: Երբեմն մեքենան ուշանում է, ու նա կորցնում է իր հաճախորդներին: Կապանում թերթ կարդացողներին կարող ես անգամ մատների վրա հաշվել: Սովորաբար այստեղ թերթեր գնում են աշխատանքային օրերին: Իսկ թերթերը տեղ հասցնող մեքենան Կապան հասնում …

կարդալ ավելին