մարզեր

Մարգարան՝ հայ-թուրքական հարաբերությունների կիզակետում

30.04.2009

Սովորական գյուղ, առօրյա խնդիրների առատություն ու մի քիչ արտասովոր բնավորություն: Ահա այսպես են բնութագրում փակ կամրջի մոտ գտնվող` Էջմիածնի Մարգարա գյուղի բնակիչներն իրենց գյուղը, որտեղ այս օրերին փոքրից մեծ մի տեսակ դիվանագետի կերպարանք են ստացել: Այսօր նրանց առավել շատ հուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու իրենց գյուղի ճակատագիրը` կբացվի՞ կամուրջը, թե՞ ոչ: Դեպի Մարգարա Երեւան-Էջմիածին-Մարգարա …

կարդալ ավելին

Ապագայում ապրում են վաղվա օրվա հույսով

09.04.2009

Հուլիս-օգոստոս ամիսներին Ապագայի բնակիչներն ամիսների իրենց չարչարանքը` բերքը, քաղաքացի վերավաճառողներին վաճառում են կոպեկներով: Օրինակ, 1 կիլոգրամ սմբուկը վաճառում են 10 դրամով, իսկ թե որքանով է այն վերավաճառվում երեւանյան շուկաներում` հայտնի է բոլորիս: Համաշխարհային ճգնաժամն անգամ Ապագա գյուղի կողքով անտարբեր չանցավ, որտեղ այսօր ապրում են այն հույսով, որ մի օր կբացվի դեպի Սասուն տանող Մարգարայի կամուրջն, …

կարդալ ավելին

Ճգնաժամի ալիքը Սեւանում

03.04.2009

Օրերս լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի երեք դպրոց փակվել է, ու դրանց փոխարեն բացվել են տոնավաճառներ: Լուրերի ճշմարտացիությունը փորձեցինք պարզել հենց Սեւանում: Այդ ճանապարհին նաեւ ծանոթացանք սեւանցիների` տարիներով չլուծվող կենսական խնդիրներին: Իմ զրուցակից սեւանցի տիկին Սուսաննային հանդիպեցի քաղաքի հենց մուտքի մոտ: Վերջինս, արդեն մի քանի տարի է, աշխատում է բենզալցակայանում: «Ես քաղաքի …

կարդալ ավելին

Վարդանիկի գործով

31.03.2009

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության …

կարդալ ավելին

Տեխասյան բարքեր՝ Հաղարծին գյուղում

27.03.2009

Անանուն նամակի հետքերով Մեկ շաբաթ առաջ մեր թերթի խմբագրությունը Հաղարծին գյուղից անանուն նամակ ստացավ, որտեղ սունկ հավաքողների մի խումբ իր մտահոգությունն էր արտահայտում Դիլիջանի անտառների ոչնչացման կապակցությամբ: «Կտրվում են 300-400 տարեկան կաղնի ծառեր: 2008-ից մինչեւ այսօր կտրվել եւ հնձվել է մոտ 2500-3000 հատ կաղնի ծառեր: Մենք սունկ հավաքողներ ենք, եւ դա տեսնում ենք համարյա ամեն …

կարդալ ավելին

Գործազրկություն Իջեւանում

24.03.2009

Իջեւանը միգուցե շատ գրավիչ է հյուրերի համար, ովքեր պարբերաբար քաղաք են գնում, լուսանկարվում Աղստեւի մոտ կամ էլ Իջեւանի գլխավոր հրապարակում, որտեղ քարե քանդակների հուշահամալիրն է, մանկական կարուսելներն ու քաղաքի բարձրուղեշ եղեւնիները: Եվ քաղաք մտնողի մոտ առաջինը տպավորվում է տոն հիշեցնող ծառերի առատությունը, որն ասես վերածվում է ուղեգորգի: Այստեղով, սակայն, ամեն առավոտ քայլում են իջեւանցիները` անգործ, …

կարդալ ավելին

Փոխհատուցելու են էլիտարով

14.03.2009

Վանաձորի նախկին «Ֆոտոէտյուդի» շենքի բնակիչները փոխհատուցում կստանան նույն տեղում էլիտար շենք կառուցող ընկերության կողմից: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են Վանաձորի քաղաքապետարանում: Վանաձորի կենտրոնական մասում գտնվող այս շենքը տուժել էր 1988թ. երկրաշարժից, ապա` քանդվել: Ըստ նախնական պայմանավորվածության` բնակիչները պետք է բնակարան ունենային նույն տեղում կառուցվող էլիտար շենքում, որի շինարարությունն իրականացնող «Վիմբերգ» ընկերության հետ 2007թ. կնքված պայմանագրի …

կարդալ ավելին

Գարնանային անակնկալներ Ագարակում

14.03.2009

Դեռ փետրվարին Ագարակի գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերում փակցված էին պարտքով ապրանք չտալու մասին հիշեցում-թերթիկները, որոնք, ըստ էության, միայն ձեւական բնույթ էին կրում, ու ավելի շատ խոսում առեւտրի պարտքացուցակների մասին: Վաճառականներն ասում էին, որ իրենք գործազուրկներին չեն դարձնի հացազուրկներ, թեեւ դրանից իրենք շատ են տուժում: Ագարակում հուսահատության ալիքի բարձրացման պատճառը քաղաքի միակ գործարանի փակման մասին լուրերն …

կարդալ ավելին

Կողմ են վերադարձին

14.03.2009

Ֆրանսիացիների մեծամասնությունը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ռազմական կառույց Ֆրանսիայի վերադառնալու օգտին, ինչը պնդում է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Սարկոզին 2007 թվականից հայտարարում է ՆԱՏՕ-ի ռազմական կառույց Ֆրանսիայի հնարավոր վերադարձի մասին, որից երկիրը դուրս է եկել 1966 թվականին: Այժմ Ֆրանսիան մասնակցում է դաշինքի քաղաքական կառույցների, օրինակ, …

կարդալ ավելին

Թղուտը՝ դրամատիկ զարգացումներում

10.03.2009

Թեեւ Թեղուտում թեղիները վաղուց վերացել են, սակայն թեղուտցին շարունակում է հավատարիմ մնալ իր անվանը։ «Թեղին չկա, բայց հո թեղուտցին կա»,- ասում են գյուղի ավտոբուսի ուղեւորները: 760 բնակիչ ունեցող գյուղն ապրում է դրամատիկ կյանքով` 2006 թվականից «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել է գյուղացիներից հողեր գնել` գյուղում նոր կոմբինատ ստեղծելու նպատակով: Այսօր գյուղացիներից շատերն արդեն վաճառել են հողերն ու …

կարդալ ավելին

Անկումը` մինչեւ 2011 թ.

07.03.2009

Զարգացած երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազման տեմպերը ներկայումս համապատասխանում են այն ցուցանիշներին, որոնք արձանագրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, եւ տնտեսության կայուն աճ կսկսվի 2011 թվականի առաջին կեսից ոչ շուտ: Նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկիին: «Գոյություն ունի այն կարծիքը, որ զարգացած տնտեսությունների անկումը կշարունակվի այս տարի …

կարդալ ավելին

Ալավերդին՝ համաշխարհային ճգնաժամի թունելում

07.03.2009

Չնայած տնտեսական ճգնաժամին, Ալավերդիով անցնող Երեւան-Թբիլիսի երկաթուղագիծը դեռեւս աշխատում է եւ շաբաթական մի քանի անգամ տեղափոխում է մարդկանց` 2000-7000 դրամ ուղեւորավարձով, օրվա տարբեր ժամերին էլ կատարում է բեռնափոխադրումներ: Երկաթուղագծի աշխատանքը մնացել է նույնը 1899-ից ի վեր, երբ այն շահագործման հանձնվեց: Ճիշտ է, ճոճկանեցի վարորդ Դավիթը չի հիշում այն ժամանակվա Ալավերդին, ասում է միայն, որ պապից …

կարդալ ավելին

Ալավերդիում հացը թանկացել է

06.03.2009

Մինչ Ալավերդու տարադրամի փոխանակման կետերում փոխում էին դոլարի արժեւորումը հաստատող թվերը, քաղաքի մի շարք խանութներում տեղի ունեցավ մի քանի ապրանքատեսակների թանկացում: Դեռեւս այս երեքշաբթի Ալավերդու հացի գործարանի 590 գրամ քաշով հացն արժեր 180 դրամ, սակայն անմիջապես հաջորդ օրը նույն կշիռն ունեցող հացի գինը թանկացավ` հասնելով 210 դրամի: Գնի բարձրացում նկատվեց նաեւ շաքարավազի վաճառքի պարագայում. 1կգ …

կարդալ ավելին

Սիսիան, Գորիս ու Ղափան

06.03.2009

Սյունիքի մարզում 2008-ին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվել են ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, պահպանման, շահագործման, ձմեռային պահպանության 2 մլրդ 950,1մլն դրամի աշխատանքներ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են մարզպետարանի տրանսպորտի բաժնից, մասնավորապես` մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար տարամադրվել է շուրջ 1 մլրդ 184 մլն դրամ, մարզային նշանակության ճանապարհների` 570 մլն դրամ, պետական նշանակության ճանապարհների պահպանման ու …

կարդալ ավելին

Գործազրկության թրեյնինգներ Կապանում

03.03.2009

Նոյեմբերյան գործադուլներից հետո Կապանում հարաբերական հանգստություն հաստատվեց: Եռամսյա հարկադիր պարապուրդի մեջ գտնվողները սպասում էին փետրվարի 19-ին, երբ հայտնի կդառնար իրենց կարգավիճակը: Սակայն փետրվարի 19-ը ոչ մի նորություն չբերեց. մարդիկ մնացին նույն կարգավիճակում, իսկ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ղեկավարությունն այդպես էլ ասուլիս չհրավիրեց, ինչպես խոստացել էր ավելի վաղ: Չնայած արդեն մարտ ամիսն է, դեռեւս ընկերությունը …

կարդալ ավելին

«15 մլն գումար են ծախսել, տրուբեն կա՝ ջուրը չկա»,- ասում է Ճոճկանի նորընտիր համայնքապետը

01.03.2009

Լոռու մարզի Ճոճկան գյուղի նորընտիր համայնքապետ Սամվել Գիգոլյանը փետրվարի 5-ին` մեր այցելության պահին, խիստ անհանգիստ էր ընդամենը երկու ամիս առաջ Ճոճկանի նախկին համայնքապետ Վարուժան Թամազյանից ընդունած համայնքապետարանի փաստաթղթերի համար: «2006թ. Լալվարից Ճոճկան ջուր են քաշել, 15 մլն դրամ էլ գումար են ծախսել, տրուբեն կա` ջուրը չկա: Նայել եմ ջրագծին, կիսատ-պռատ է: Գյուղի վերեւն ա, թե …

կարդալ ավելին

Ագարակում հարկադիր գործազրկություն է

01.03.2009

«Կարծում եք` էստեղ որեւէ միջոցառո՞ւմ է տեղի ունենալու, չէ՛, սխալվում եք»,- ասում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակից Ռոբերտ Գալստյանը: Վերջինս հունվարի 9-ին ստացավ ղեկավարության ծանուցումը, ըստ որի` նա հարկադիր պարապուրդի մեջ է ու կվարձատրվի աշխատավարձի երկու երրորդի չափով. «Արդեն երկրորդ ամիսն է` աշխատավարձ չեմ ստանում: Երկու երեխա ունեմ, տան միակ աշխատողն …

կարդալ ավելին

Հոգեորսության դեմ

25.02.2009

ԼՂՀ-ում հոգեորսության դեմ պայքարի աշխատանքներ են տարվում: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, ըստ որի՝ բաժինը լուրջ միջոցառումներ է իրականացնում Արցախում հոգեորսությունն օրենքով սահմանված կարգով պատժելու ուղղությամբ: Նրա խոսքով, հոգեորսության դասական օրինակ կարող են ծառայել «Եհովայի վկաներ» կազմակերպության կողմից Արցախում ծավալվող քարոզչական աշխատանքները, «մանավանդ, …

կարդալ ավելին

Սուբսիդիա` գյուղացիներին

22.02.2009

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարի գյուղացիներին կտրամադրվի 1 մլրդ 602 մլն դրամ սուբսիդիա: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը` հավելելով, որ պետական աջակցությունը հիմնականում կհատկացվի բարձր լեռնային գոտու հողագործներին` վարելահողերը հացահատիկային մշակաբույսերի (գարի, ցորեն) ցանքի տակ դնելու նպատակով: Մեկ հեկտարի հաշվով հատկացվելիք գումարը կազմելու է 35 հազար դրամ: Ըստ նրա` սուբսիդիաները …

կարդալ ավելին

Կյանք` կրակոցների ներքո

22.02.2009

Տավուշի մարզի Չինարի գյուղը դատարկվում է` պարբերաբար հնչող կրակոցների, աշխատատեղերի ու 21-րդ դարին վայել միջնակարգ կրթություն ստանալու բացակայության պատճառով: Եթե «Հայկական սովետական հանրագիտարանում» Չինարի գյուղի մասին տեղեկություն փնտրեք, կարող եք գտնել հետեւյալը. «Չինարի, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, Ախինջա գետի աջ ափին, շրջկենտրոնից 14 կմ հարավ-արեւելք: Կոլտնտեսությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ եւ անասնապահությամբ: …

կարդալ ավելին