Սիսիան, Գորիս ու Ղափան

06/03/2009

Սյունիքի մարզում 2008-ին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվել են ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, պահպանման, շահագործման, ձմեռային պահպանության 2 մլրդ 950,1մլն դրամի աշխատանքներ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են մարզպետարանի տրանսպորտի բաժնից, մասնավորապես` մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար տարամադրվել է շուրջ 1 մլրդ 184 մլն դրամ, մարզային նշանակության ճանապարհների` 570 մլն դրամ, պետական նշանակության ճանապարհների պահպանման ու շահագործման համար՝ 680 մլն դրամ, մարզային նշանակության ճանապարհների պահպանման ու շահագործման համար՝ 52 մլն դրամ, մարզի տարածքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ձմեռային պահպանության համար՝ 226,4 մլն դրամ: 2008-ին մարզի Կապան եւ Սիսիան քաղաքներում իրականացվել են փողոցների բարեկարգման, ասֆալտապատման ավելի քան 206 մլն դրամի աշխատանքներ, որից 185 միլիոնը` ՀՀ կառավարության, իսկ 21 միլիոնը` Սիսիանի քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցների հաշվին:

ՀՀ պետբյուջեի միջոցներով տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրով անցած տարի Սյունիքում իրականացվել են 31,5 մլն դրամի աշխատանքներ: