Սուբսիդիա` գյուղացիներին

22/02/2009

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարի գյուղացիներին կտրամադրվի 1 մլրդ 602 մլն դրամ սուբսիդիա: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը` հավելելով, որ պետական աջակցությունը հիմնականում կհատկացվի բարձր լեռնային գոտու հողագործներին` վարելահողերը հացահատիկային մշակաբույսերի (գարի, ցորեն) ցանքի տակ դնելու նպատակով: Մեկ հեկտարի հաշվով հատկացվելիք գումարը կազմելու է 35 հազար դրամ: Ըստ նրա` սուբսիդիաները կտրամադրվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ անցկացվելիք մոնիտորինգից հետո: