Անկումը` մինչեւ 2011 թ.

07/03/2009

Զարգացած երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազման տեմպերը ներկայումս համապատասխանում են այն ցուցանիշներին, որոնք արձանագրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, եւ տնտեսության կայուն աճ կսկսվի 2011 թվականի առաջին կեսից ոչ շուտ: Նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկիին:

«Գոյություն ունի այն կարծիքը, որ զարգացած տնտեսությունների անկումը կշարունակվի այս տարի ու դեռ հաջորդ տարի: Դա կնշանակի, որ վերադարձ դեպի զարգացած տնտեսությունների աճ չի լինի մինչեւ հաջորդ տարվա երկրորդ կեսը կամ դրան հաջորդող տարվա առաջին կեսը»,- ասել է նա: Նշենք, որ հունվարի վերջին ԱՄՀ-ն 2009 թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել էր մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր եւ ամենացածր ցուցանիշ՝ 0,5 տոկոս, 2010 թվականին՝ մինչեւ 3 տոկոս: