Ավելացել է 3 ջրագիծ

14/12/2008

Սյունիքի մարզում նախորդ տարիներին նորոգված եւ կառուցված ոռոգման ջրագծերի քանակն ընթացիկ տարում ավելացել է 3-ով: Դրանք են` 4,8 կմ երկարությամբ Աղիտուի ջրագիծը` 4,8 մլն դրամ արժողությամբ, 0,5կմ-անոց Նռնաձորի ջրագիծը` 4,5 մլն դրամ, եւ 6,7 կմ Մուծքի ջրագիծը` 12,5 մլն դրամ արժողությամբ: Մարզում շուրջ 700 հա ոռոգվող ցանքատարածքներից ջրօգտագործող ընկերությունները սպասարկում են 1600 հա հողատարածք: Եկող տարի սպասարկվող ցանքատարածությունները կավելանան 300 հա-ով: