Անդամահատում թույլ չի տա

11/02/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կիրակի օրը Մյունհենում իր հետ կայացած հանդիպմանը խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Թբիլիսիին: Ինչպես լրագրողներին ասել է Սահակաշվիլին, Բայդենը վրացական պատվիրակության հետ «բավականին տեւական ու շատ կոնկրետ հանդիպում է անցկացրել»: «Կոնկրետությունն այն է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական օգնությունը Վրաստանին, ինչը շատ կարեւոր է համաշխարհային ճգնաժամի պայմաններում»,- ասել է Վրաստանի ղեկավարը: Բացի այդ, Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի անդամահատում թույլ չի տա: «ԱՄՆ-ը թույլ չի տա առանձին տարածաշրջանների բաժանումն ազդեցության ոլորտների: Վրաստանն այլեւս չի վերադառնա ազդեցության նախկին ոլորտը»,- ասել է նա: