Ստեփանակերտի մարզադաշտում երեկ տեղի է ունեցել 687 զույգերի պսակադրության արարողությունը: ԼՂՀ բոլոր շրջաններից մայրաքաղաք են ժամանել ամուսնացող զույգերը: Մի քանի ամիս շարունակ միջոցառման համար շինարարական աշխատանքներ էին տարվում Ստեփանակերտի մարզադաշտում եւ նրա հարակից տարածքում: Միջոցառման նախաձեռնողն է մոսկվահայ բարերար Լեւոն Հայրապետյանը: Ըստ նախագծի` նորապսակներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Նախատեսվում է առաջին երեխան ծնվելու դեպքում ընտանիքին տրամադրել 2000 ԱՄՆ դոլար, 2-րդին` 3000, 3-րդին` 5000, 4-րդին` 10.000, 5-րդին` 20.000, 6-րդին` 50.000, եւ վերջապես 7-րդին` 100.000 դոլար: Ըստ lragir.am-ի` ամիսներ առաջ Լեւոն Հայրապետյանն իր այս նախագծի մասին խոսելիս ասել է. «Մենք ձգտում ենք, որ Ղարաբաղն ունենա 300 հազար բնակիչ»: