Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւս 23 վանաձորցի ընտանիքի հանձնվել են բնակարանի գնման վկայագրեր: Վանաձորում հերթացուցակում ընդգրկված է 113 ընտանիք, որից 56-ը բացակայում է Հայաստանից, իսկ մնացած 57-ից ԲԳՎ ստանալու հայտ ներկայացրել էր 23-ը: Եվս 2 ընտանիք իրենց նախկին քանդված շենքի տեղում կառուցվող էլիտար շենքից բնակարան ստանալու պայմանագիր ունի: Կառավարության որոշմամբ` ԲԳՎ-ներ են հանձնվել նաեւ Ստեփանավանի հերթացուցակում ընդգրկված 51 ընտանիքներից 6-ին: Վանաձորում բնակարանի 1 քմ-ն գնահատվել է 90.000, իսկ Ստեփանավանում՝ 45.800 դրամ: