Թեժ է լինելու

15/03/2011

Մարտի 20-ին Արմավիր քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Պայքարն այդ պաշտոնի համար բավականին լարված է: Ընտրություններին մասնակցում են քաղաքապետի 4 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, անկուսակցականներ, Արմավիր քաղաքի ավագանու անդամ Սեւակ Մինասյանը, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Վարդանյանը եւ Առնակ Գեւորգյանը: Հիմնական պայքարը, սակայն, ընթանում է Ռ.Խլղաթյանի եւ ավագանու անդամ Ս.Մինասյանի միջեւ, ով Արմավիրի մարզի դատախազի տեղակալի որդին է: Արմավիրցիների փոխանցմամբ` պայքարը թեժ է լինելու, որովհետեւ մի կողմից` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ

Ռ.Խլղաթյանն է, մյուս կողմից` Ս.Մինասյանը, ում պաշտպանում է գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը: Արմավիրի մարզպետարանի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե «անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն է հրահանգել, որ ընտրություններն անցնեն առանց ավելորդությունների»: