Գյուղացիներին խաբել են

15/07/2011

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի, մասնավորապես` Սիսիանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կանգնել են փաստի առաջ: Մինչ օրս վերջիններս այդպես էլ չեն ստացել ոչ գարնանացանի համար տրվող սերմացուն, ոչ էլ այն գումարը, որ վճարել էին սերմացուն ձեռք բերելու համար: Եվ, չնայած այն հանգամանքին, որ գարնանացանը վաղուց ավարտվել է, եւ եկել է բերքատվության ժամանակը, գյուղի բնակիչները սպասում են սերմացուի համար վճարած գումարները ստանալուն: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչությունից, որտեղ, սակայն, այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: