Սպանդ Լոռու մարզում

26/05/2011

Մայիսի 25-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզում գայլերը մտել են մարզի Ջրաշեն համայնք եւ գյուղացիների գոմերում հոշոտել ոչխարներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գայլերը հոշոտել են 100-ից ավելի գառների: Գյուղացիների պնդմամբ, իրենց վնասը կազմում է շուրջ 5-6 մլն դրամ: Նրանք նաեւ բողոքել են, թե իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գայլերի նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ: