Սրճարան՝ արձանի փոխարեն

09/10/2010

Օրեր առաջ Վանաձորի «Ջուխտ աղբյուր» այգուց հանել են Հովհաննես Աբելյանի արձանը: Այն տեղափոխել են Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակ: Ըստ հավաստի աղբյուրների՝ այգու կանաչապատ տարածքում պատրաստվում են սրճարանի շինարարության աշխատանքներ իրականացնել: «Հիմա էլ այգում փակ սրճարան կա, բայց ուզում են դրա կողքին` այգու կանաչապատ տարածքում, նաեւ բացօթյա սրճարան սարքել»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Վանաձորի բնակիչներից մեկը: